Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան անդրադարձել է Ադրբեջանում առկա համակարգային խոշտանգումների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) զեկույցին:
Այս մասին հայտնում է Human Rights Watch-ի պաշտոնական կայքը՝ hrw.org-ը:
Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել էր 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:
ԽԿԿ-ի զեկույցում նշվում էր, որ ըստ կոմիտեի տպավորության՝ Ադրբեջանում շարունակում է տարածված և էնդեմիկ մնալ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգման դեպքերը, ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը, ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտը:
ԽԿԿ-ն փաստագրել էր կալանավորների, այդ թվում՝ երիտասարդ կալանավորների նկատմամբ դաժան վերաբերմունքի պարբերական դեպքեր: Այդ դեպքերը եղել են իրար նման, հիմնականում տեղի են ունեցել ոստիկանական բաժանմունքներում՝ ձերբակալման նախնական ժամերի ընթացքում՝ խոստովանություն կամ այլ վկայություն կորզելու նպատակով:
Հղում անելով ԽԿԿ զեկույցին՝ Գիորգի Գոգիան նշել է, որ չնայած որոշ դրական փոփոխություններին, բանտերի գերծանրաբեռնվածության, անբավարար բժշկական խնամքի հետ կապված խնդիրները, կալանավայրերի անձնակազմի շրջանում շարունակում են լայն տարածում ունենալ կոռուպցիան և «բռնության մշակույթը»:
«Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին խոշտանգումների նկատմամբ անհանդուրժողականության քաղաքականություն որդեգրել և երաշխավորել, որ նման դեպքերի վերաբերյալ լինելու է արդյունավետ և արագ հետաքննություն»,-նշել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ղեկավարը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02