ARM | RUS |

Քաղաքագետները Ռուսաստանի հետ հարաբերությունների բանաձևեր են առաջարկում

01.08.18 | 15:51

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը երեկվանից սոցցանցերում արձագանքում են քաղաքագետներն ու ոչ քաղաքագետները, արտահայտած կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրար հակասող: ՌԴ արտաքին գերատեսչական ղեկավարության հայտարարության պատճառների մասին, ինչպես նաև դրա տողատակերը հասկանալու համար Panorama.am-ը զրուցել է քաղաքագետների հետ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստոյպա Սաֆարյանը համարում է, որ հայ-ռուսական հարաբերություններում այժմ խնդիր կա, որն ինքը անվանում է մտահոգություն: Նա հիշեցնում է՝ խնդիրներ եղել են միշտ՝ նաև ՀՀ երկրորդ, երրորդ նախագահների ղեկավարման տարիներին: Սաֆարյանի խոսքով, այժմ պետք է հայկական կողմը ռուսական կողմին հասկացնի, որ վատ հարաբերությունները երկու կողմերին էլ ձեռնտու չեն: Քաղաքագետը բարեբախտություն է համարում, որ այժմ քննարկումներն ընթանում են հրապարակային է և ոչ թե պատերի ներսում, հասարակության անտեղյակության պայմաններում:

«Հետևանքներ լինում են, երբ խնդրին լուծում չի տրվում: Այո, այժմ կա խնդիր, որի լուծումները շատ են: Դրանցից մեկն էլ ռուսական կողմի մտահոգությունը բավարարելն է, որի մասին խոսք լինել չի կարող, եթե իհարկե, դրանք վերաբերում են Խաչատուրովի հանցագործության վերաբերյալ առնչություններին: Մյուս լուծումը, ռուսական կողմի մտահոգությունների փարատումն է, սեփական քայլերը բացատրելն ու այս կետից առաջ շարժվելու այն տարբերակը, որը բխում է երկու կողմերի շահերից: Ահա ֆորմուլան: Եթե սա չարվի, խնդիրները գնալով շատանալու են»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:

Ինստիտուտի հիմնադիրը, խոսելով ռուսական կողմի մտահոգությունների ու Լավրովի հայտարարության պատճառների մասին, նշեց. «2008-ի մարտի մեկին խոսվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց հետո վստահ կերպով իրականացրեց հակասահմանադրական գործողությունները, կար տեսակետ, որ Մոսկվան կարող էր առնչություններ ունենալ այդ գործողությունների լեգիտիմացման առումով: Քանի որ Ռոբերտ Քոչարյանը չի ընդունում մեղադրանքը, անուղղակի սպառնում է անուններ տալ, չբացառենք, որ Մոսկվայում կարող են մտահոգված լինել, որ պաշտոնաթող նախագահը կարող է իր ցուցմունքներում ներքաշել նաև Ռուսաստանին»։

Սաֆարյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ ՌԴ-ում գործում են նախկին իշխանությունների կողմից լոբբիստներ, ովքեր փորձում են ներկայացնել, որ Հայաստանում այս ամենն արվում է «Սորոս»-ի ֆինանսավորմամբ ու արևմուտքի հրահրմամբ:

Սրանք իհարկե չհաստատված վարկածներ են: Սաֆարյանը կարծում է՝ հայտարարությունը գերազանցապես վերաբերում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ռուսական կողմը ցանկանում է ցույց տալ, որ Խաչատուրովի հետկանչն իրենց համար ցանկալի չէ, ուղիղ պահանջել չեն կարող, բայց փորձում են այն տեղ հասցնել:

«Անհերքելի է, որ Ռուսաստանն այս պատմության մեջ ավելի շատ հետաքրքրված է Խաչատուրովով, քան Քոչարյանով: Բայց ինչպիսին էլ լինեն Հայաստանի ռազմավարական գործընկերոջ մտահոգությունները, պաշտոնական Երևանը պետք է փարատի դրանք: Հայաստանն ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի կարող ապրել մարտի 1-ի բեռի տակ, եթե նույնիսկ Փաշինյանը շրջանցի այդ խնդիրը, միևնույն է՝ այդ ականը, որը դրված է եղել պետականության տակ, պայթելու է»,-նշեց Սաֆարյանը:

Նրա խոսքով, Լավրովի ակնարկած «կոմպրոմիսը» չի կարող տարածվել ոճիրները պարտակելու վրա:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի համոզմամբ, Ռուսաստանի հետ հարաբերություններում էմոցիաներ, հանրահաճո, պոպուլիստական մոտեցումներ կիրառելը տեղին չէ, հարցին պետք է մոտենալ չոր պրագմատիզմի դիրքերից: Panorama.am-ի զրուցակցի խոսքով, Լավրովի հայտարարությունն ուղերձ էր բաց տեքստով, խոսում է այն մասին, որ անհանգստությունը մեծ է:

«Սա տրամաբանական է, որովհետև ռուս փորձագետները տևական ժամանակ նշում են, որ Հայաստանի հետ հարաբերություններում անորոշությունը մեծ է, դա քաղաքականության ճշգրտման օրակարգ է սահմանում առաջին հերթին ռուսների համար, որպեսզի հասկանան՝ ում հետ ուր են գնալու և ինչ ֆորմատով»,-ասաց քաղաքագետը:

Ռուսաստանը համարում է, որ Հայաստանում կատարված իրադարձությունները, անկախ իրավական հիմնավորումներից, ըստ Ղևոնդյանի, ոչ այնքան պրոցեսի վրա ազդեցություն ունենալու, այլ դրանք քաղաքական պրոեկտումների առումով, կարող է ցնցումներ առաջացնել երկրում, իսկ անկայուն Հայաստանը չի բխում Ռուսաստանի շահերից:

«Ռուսաստանը նաև մեծ մտավախություն ունի Հայաստանում իրենց նախկին կարգավիճակի խորությունը կորցնելու մասով, և դա ինչ-որ առումով հասկանալի է: Սակայն այստեղ խնդիրը նաև այլ հարթությունում է: Նոր իշխանությունները պետք է ոչ թե հանրահաճո դիրքերից կերտեն երկրի անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը, այլ չոր պրագմատիզմի, ռազմավարական իրողությունների ու հայ-ռուսական հարաբերությունների իրական պատկերից ելնելով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Ղևոնդյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերություններում լուրջ շահառու երկիր է, հարաբերությունների ֆինանսական, ռազմական բաղադրիչները, թե արտաքին առևտուրն ու ԵԱՏՄ ձևաչափում շփումներն ուղղակիորեն կապված են Ռուսաստանի հետ:

«Բոլոր որոշումները կայացնելիս այս հանգամանքները պետք է հաշվի առնել, սակայն չմոռանալով Հայաստանի շահերի այն բաղադրիչները, որոնք տարբերվում են Ռուսաստանի մոտեցումներից»,-ընդգծեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների հրապարակային լինելու հետևանքներին, ապա Ղևոնդյանը նկատեց, որ հասարակությունը մասնագիտական պատրաստվածություն չունի, խորությամբ չէ, որ կարող է միջպետական ու այլ իրադարձությունների մասին կարծիքներ հայտնել: Բացի այդ, հասարակությունը մանիպուլյացիայի ենթարկվող օրգանիզմ է, որոշ մարդիկ կարող են հանրային կարծիքի դրսևորումներն օգտագործել սեփական շահերի համար, որոնք եզրահանգման մեջ կարող են վտանգել պետական շահը:

«Այս պարագայում իրավիճակի զարգացումը հանրայնացման տեսքով ռուսների որոշումն էր: Լավրովի հայտարարության շահառու կողմը նաև հայ հասարակությունն էր աշխատանքային միգրանտների, ՀՀ անվտանգություն սպառողի տեսքով, նաև նախկին ու ներկա այն պաշտոնյաները, որոնք կարող են մտնել անորոշությունների, ճգնաժամային պրոցեսների մեջ՝ դրանից բխող հետևանքներով: Սա ուղերձ էր բաց տեսքով»,-համոզմունք հայտնեց Ա. Ղևոնդյանը:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ Բելառուսն ու Ղազախստանը Ռուսաստանի հետ բավականին հակասություններ ունեն, ապա քաղաքագետը խորհուրդ է տալիս նման համեմատություն անելիս հաշվի առնել Բելառուսի, Ղազախստանի ու Հայաստանի ներուժը, տնտեսության ծավալները, միջազգային հարաբերությունները, կենսամակարդակը:

«Դրանք համեմատելիս կտեսնենք, որ Հայաստանի պարագան մի փոքր տարբերվում է: Ոչ Բելառուսը, ոչ Ղազախստանը չունեն իրենց հարևանների հետ ակտիվ փուլում գտնվող կոնֆլիկտ, չունեն հարևան այնպիսի երկիր, որի սահմանը փակ է ու կարող են այն դիտարկել որպես անվտանգության սպառնալիք: Ինչ վերաբերում է աշխատանքային միգրանտներին, ապա Հայաստանի դեպքում այն կենսամիջոց է, Բելառուսի կամ Ղազախստանի պարագայում աշխատանքային միգրացիայի հոսքեր են, որոնք շատ մեծ չեն: Հայ-ռուսական հարաբերությունների էներգետիկ բաղադրիչը համեմատելի չէ ոչ Բելառուս-Ռուսաստան, ոչ էլ Ղազախստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, այնպես որ զուտ մասնագիտական տիրույթում, համեմատելու բան չունեն»,-մանրամասնեց նա:

panorama.am


Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության հարցեր

Ռուբինյանը և ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են տարածաշրջանային կայունության...

16:03

Պուտինն իր ծննդյան շնորհավորանքների հետ կապված կատակ է արել

Պուտինն իր ծննդյան շնորհավորանքների հետ կապված կատակ է...

15:49

Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ Հայաստան»

Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդունվել է ի հեճուկս Փաշինյանի իշխանության. «Ուժեղ...

15:33

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա Տոնոյան

Վերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. Իվետա...

15:18

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական...

12:27

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

12:17

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում...

12:04

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Գուրգեն Արսենյանին պատկանող Դիլիջանի նախկին թիվ 9...

11:53

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի պաշտոնը

Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ-ում նախագահի...

11:04

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է մնացորդը

Էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան գրեթե սպառվել է․ ՊԵԿ-ը ներկայացրել է...

10:44

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների...

10:16

Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եկեղեցու հեղինակությունն ու հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները

Իշխանությանը ոչ մի կերպ հանգիստ չի տալիս եկեղեցու հեղինակությունն ու հակաեկեղեցական արշավի...

10:00

Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. բազմազավակ ընտանիքս զրկված է սեփական միջոցները տնօրինելու իրավունքից. Ղազարյան

Փաշինյանի միջնորդությամբ Դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. բազմազավակ ընտանիքս...

09:19

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր...

09:02

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․ Պեսկով

Փաշինյանի՝ Ռուսաստան այցի հստակ ժամկետներ առայժմ չկան․...

18:14

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր ճանաչվեցին

18:00

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի շուրջ

Արարատ Միրզոյանը և Մուխտար Տլեուբերդին մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված...

17:58

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու համար

«Ուժեղ Հայաստանը» խոստանում է պաշտպանել Հայոց Եկեղեցին՝ ազգային ինքնությունը պահպանելու...

17:37

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական հագեցվածությունը

Կբարելավվի երաժշտական և արվեստի դպրոցների նյութատեխնիկական...

17:24

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02