«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի»՝ նախօրեին հրապարակած հաշվետվությունից պարզ է դառնում, որ Կոտայքի մարզի ղեկավարությունը, այնուամենայնիվ, փորձել է Արցախին օգնելու նպատակի անվան տակ գումարներ հավաքագրել՝ հետագայում դրանք սեփական նախասիրությամբ տնօրինելու նպատակով:
Այսինքն՝ եթե չլիներ «Ժողովուրդ»-ի՝ մայիսի 6-ի հրապարակումը, որը Արցախին օգնելու անվան տակ մասնավոր հիմնադրամի հաշվեհամարին գումար հավաքելու մասին էր, ապա դժվար է ասել, թե մարզպետարանի ղեկավարությունն ինչպես կվարվեր կուտակած միջոցների հետ:
Փաստն այն է, որ դեռեւս ապրիլի 15-ի դրությամբ վերը նշված հիմնադրամի հաշվեհամարին արդեն մուտք է եղել ավելի քան 37 միլիոն դրամ, որից 17 միլիոնը Կոտայքի մարզի ղեկավարությունը հասցրել է ծախսել՝ Արցախին օգնություն գնելու հիմնավորմամբ: Իսկ մնացած գումարը «քնացրել» են, եւ միայն «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, երբ աղմուկ էր բարձրացել, Կոտայքի մարզի ղեկավարությունը փոխանցեց Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին:
«Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամի» հրապարակած հաշվետվության արդյունքում ի հայտ եկող հաջորդ փաստն այն է, որ այդպիսով ապացուցվում է՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, նրա երեք տեղակալները եւ մյուս պաշտոնյաները մեկ դրամ անգամ իրենց գրպանից չեն փոխանցել Արցախին օգնելու համար:
Փոխարենը դեմ չեն եղել դպրոցականների փոխանցած 5 հազարական դրամներից հավաքված գումարների հաշվին հեղինակություն վաստակելուն, իբր Արցախին օգնել են: Սրանք այն մարդիկ են, որոնք ունեցվածքի տեր են դարձել իրենց պաշտոնների շնորհիվ: Իհարկե, չենք բացառում, որ այս հրապարակումից հետո նրանք, այնուամենայնիվ, մի քանի դրամ կփոխանցեն Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44