Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, «Արցախի ներդրումային» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը։
Հանդիպման սկզբում, ողջունելով հյուրերին, Գ․ Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Պետնախարարի խոսքերով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ երկար տարիներ պետության և ֆինանսական ոլորտի տնտեսվարողների միջև առկա է համագործակցության բարձր մակարդակ, հատկապես բիզնես վարկավորման և հիփոթեքային վարկավորման ասպարեզներում։
Պետնախարարն անդրադարձել է էլ ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի և տուգանքների ներման գործընթացին։ Գ․ Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի և տուգանքների ներմանը և վարկերի վերակազմավորմանը։
Համփոփումն այդ ներկայացումների՝ պետնախարարը կարևորել է բանկերի ֆիզիկական անձ հաճախորդների պատշաճ իրազեկումը՝ կապված այս կամ այն կատեգորիային իրենց պատկանելության և վերոնշյալ ընթացակարգից օգտվելու հնարավորության հետ։
Հանդիպմանը քննարկվել է նաև աշխատանքային քարտերի սպասարկմանը և գործընթացի բաց և մրցակցային մրցութավորմանը, շրջաններում հիփոթեքային շուկայի ակտիվացմանը և բանկային կապիտալի ներգրավմանը, հիփոթեքային վարկավորմամբ վճարվող կանխավճարի հնարավոր մատչելիացման հեռանկարին վերաբերող և ընթացիկ այլ հարցեր։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02