ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ - Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներում շինարարությունն իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարության ու ինժեներական թիմի հետ, հայտնում են նախարարությունից։
Անդրադառնալով ներկա իրավիճակին` նախարարը խիստ դժգոհություն է հայտնել իրականացվող աշխատանքների ժամկետների վերաբերյալ։
Խնդիրն այն է, որ պայմանավորվածություն էր ձեռք բերվել որոշակի մեթոդների փոփոխությամբ արագացնել շինարարության տեմպերը, և առաջարկը հնչել էր հենց կապալառու ընկերության կողմից։
Հանդիպման ընթացքում «Սինոհիդրո»-յի ներկայացուցիչները նշել են, որ դեռ իրականացվում են այդ առաջարկի փաստաթղթային ձևակերպման գործընթացները։ Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ դա աշխատանքների ձգձգման արդարացում չէ, և հասարակությունն ակնկալում է տեսնել ոչ թե փաստաթղթային ձևակերպումներ, այլ իրականացվող շինարարություն։
Նախարարը հանձնարարել է արագացնել ձևակերպումների գործընթացը։ Որոշվել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Աշոտ Հակոբյանը կմեկնի շինտեղամաս` տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին`ակնկալելով, որ մինչ այդ բոլոր փաստաթղթային խնդիրները լուծված կլինեն և կատարվող աշխատանքի ծավալն ու տեմպը կկրկնապատկվի։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02