Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան ահաբեկչությունը տեղի է ունեցել հայ Վահիկ Սահակյանին պատկանող ռեստորանից 100 մետր հեռավորության վրա:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Վահիկ Սահակյանը պատմեց, որ իրենց ռեստորանները երեկոյան մարդաշատ էր, հաճախորդներից շատերը ժամը 22:00-ի սահմաններում դուրս են եկել, որպեսզի տեսնեն հրավառությունը եւ վերադառնան:
«Մենք էլ սկսեցինք սեղանները կարգի բերել, որ երբ վերադառնան, պատրաստ լինի ամեն բան: Մեկ էլ տեսանք, որ մոտ 200-300 մարդ վազելով, խուճապահար գալիս են դեպի մեր ռեստորանը, դրսում սեղաններ կային, ծաղիկներ, դրանք կոտրելով անցան ու վազեցին: Մենք չհասկացանք՝ ինչ էր կատարվում, արագ հաճախորդներին ներս ենք բերել, փակել դուռն ու մոտ երկու ժամ մնացել ներսում»,- պատմեց Վահիկ Սահակյանը:
Վահիկն ընկերներից եւ համացանցից է իմացել ահաբեկչության մասին, ինքն անձամբ կրակոցներ չի լսել. «Երբ դուրս եկանք, փողոցներում դիակներ կային, ամեն քայլափոխի մահացած մարդիկ էին, ուղղաթիռներն իջնում ու մարդկանց մարմիններն էին տեղափոխում: Հիվանդանոցներում բազմաթիվ վիրավորներ կան: Ասում են՝ արդեն տեղ էլ չկա հիվանդանոցներում»:
Նշենք, որ ըստ Հայ եկեղեցու Նիսի հոգեւոր հովիվ Հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանի՝ զոհերի թվում կա մի հայ կին եւ 3 վիրավոր: ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ զոհվածը ՀՀ քաղաքացի է:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում ա սպանվել էր։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44