ARM | RUS |

Ու՞մ հմուտ ջանքերով ՀՀ-ին նման լուրջ վնաս հասցվեց. Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի հետքերով

15.08.18 | 19:37

Այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը հայտարարեց, որ շարունակվում է քննարկվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը:

Մինչ ԱԳՆ-ն քննարկում է Խաչատուրովին փոխարինելու հարցը ՌԴ-ն մի շարք ձևերով փորձում է մեսիջներ հասցնել հայկական կողմին: Օգոստոսի 12-ին EADaily պարբերականում հրապարակված հոդվածում հերթական անգամ ուղիղ տեքստով ասվում է այն մասին, որ ՌԴ իշխանությունները դժգոհ են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործից և դա համարում են մարտահրավեր ՌԴ-ին: Ավելին՝ նշվում է, որ ՀՀ իշխանությունները լսում են ամերիկյան տարբեր կառույցների և ազդեցությունների տակ գտնվող մարդկանց:

Պարբերականը նշում է, որ Յուրի Խաչատուրովին անհապաղ կալանավորելու որոշումը կայացվել է Նիկոլ Փաշինյանի՝ ամերիկյան ազդեցության տակ գտնվող խորհրդականի հորդորով։ Ըստ տեղեկության, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը պնդել է, որ պետք է Խաչատուրովին անհապաղ կալանավորել՝ նախքան պաշտոնապես հետ կանչելը:

Պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, անդրադառնում է նաև այն հարցին, որ բոլորն իմացել են, թե ինչ հետևանքներ կունենա Խաչատուրովի դեպքում շտապողականություն ցուցաբերելը . «Բոլորս էլ գիտեինք, որ Խաչատուրովը որևէ տեղ չի փախչելու։ Ուշ, թե շուտ նա ստիպված էր լինելու պատասխանել քննության հարցերին։ Պարզ էր նաև, որ նրա ցուցադրական կալանավորումը կարող է Ռուսաստանի կողմից ընկալվել որպես դեմարշ մեր կողմից, մինչդեռ Հայաստանի նոր կառավարության խնդիրն, ընդհակառակը, Մոսկվայի հետ հարաբերությունների մթնոլորտի բարելավումն էր» ։

Այս հատվածում ռուսական կողմն ուղարկում է հաջորդ մեսիջը, որ իրենք հասկանում են, որ Խաչատուրովին կալանավորելու որոշման հետևանքների մասին ՀՀ իշխանությունները նախապես իմացել են բայց, այդուհանդերձ արել են այդ քայլը:

Ռուսական ԶԼՄ-ն մանրամասն ներկայացրել է, թե ինչ կապեր ունի Արսեն Խառատյանն ամերիկյան հիմնադրամների և պետական կառույցների հետ՝ Ջորջ Մեյսոնի համալսարանի շրջանավարտ է և ժամանակին եղել է «Ամերիկայի ձայնի» թղթակիցը։ Մինչև վերջերս էլ հանդիսանում էր Թբիլիսիում գործող Aliq Media լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, որը հիմնադրել էր Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի՝ NED-ի և Ջորջ Սորոսին պատկանող «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի վրացական բաժանմունքի ֆինանսական աջակցությամբ։

Այնուհետև ռուսական ԶԼՄ-ն հերթական անգամ հիշեցնում է այն մասին, որ Մոսկվայում խոսում են ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի առաջարկած հաջորդ թեկնածուին քվեարկության ժամանակ մերժվելու մասին, քանի որ Երևանում շարունակվում է տուրբուլենտային ներքաղաքական պրոցեսները և չի բացառվում, որ նոր թեկնածուն էլ ապագայում կարող է լինել մեղադրանքների թիրախ։

Այսօր էլ ԱՊՀ ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հարցազրույց տվեց «Առաջին լրատվական»-ին, որտեղ հաստատեց այս բոլոր կետերը՝ նշելով, որ Հայաստանը շատ անլուրջ է վերաբերվում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին: Ըստ Եվսեևի, Հայաստանում կարծրացած է այն տեսակետը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդամենը հարսանիքի թամադա է, երբ ուզեն, կփոխեն՝ հիշեցնելով, որ դա այդպես չէ և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հսկայական պարտավորություններ ունի հետխորհրդային տարածքում անվտանգության ապահովման հարցում:

Փորձագետը նաև խոսեց այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ռոտացիայով է տեղի ունենում, բայց բացի ռոտացիայից՝ անհրաժեշտ է նաև կազմակերպության մյուս անդամների համաձայնությունը. «Հայաստանում չգիտես ինչու մտածում էին, որ բավական է առաջարկել մեկ այլ մարդու, և նա ավտոմատ կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, բայց այդ մոտեցումը ծայրաստիճան սխալ է։ Սխալ է, որովհետև ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի և Հայաստանի հետ կապված բոլոր խնդիրների մասով տարբեր տեսակետ ունեն՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցում։

Այդ պատճառով՝ ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման, այնպես էլ փոփոխության ժամանակ այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեն»։ Եվսեևը հերթական անգամ հայկական կողմին հիշեցրեց, որ Հայաստանն իրավունք ունի հետ կանչել իր ներկայացուցչին, բայց չափազանց դժվար կլինի անդամ բոլոր պետություններին համոզել, որ նրան փոխարինեն մեկ այլ ներկայացուցչով: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովին հետկանչելու արդյունքում, Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կորցնելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը. «Երբ նշանակում էին այժմյան գլխավոր քարտուղարին, Ռուսաստանը մեծ ջանքեր էր գործադրում, որ հենց Հայաստանի ներկայացուցիչը լինի, բայց առնվազն Ղազախստանն այդ որոշման հետ կապված առարկություն ուներ։ Դուք գիտեք, որ ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Ղազախստանը պաշտպանում է ոչ թե Հայաստանին, այլ Ադրբեջանին։ Ուստի ոչ մի վստահություն չկա, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կլինի Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանում, ցավոք սրտի, այդպիսի ընկալում չեղավ»,- նշել է փորձագետը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու պահից ռուսական կողմը տարբեր մակարդակներով ՀՀ-ին ասում էր այս պարզ ճշմարտությունը, սակայն անհասկանալի պատճառներով Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց առաջ որևէ մեկը չի մտածել այս ամենի, ինչպես նաև ՀՀ-ՌԴ, ՀՀ-ՀԱՊԿ հավանական կոնֆլիկների և դիվանագիտական հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին: Փորձագետը նաև նշում է, որ, ամենայն հավանականությամբ, երբ հետ կանչվի այժյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նրան կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչը: Փաստացի, ստացվում է, որ Հայաստանի համար այս ամբողջ պատմության նպատակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնե՞լն էր:

ՀՀ իշխանությունը Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրեց, որի հիմքերի մասին պարզաբանում չտրվեց անգամ Խաչատուրովի փաստաբաններին, դատարանն էլ հաստատեց, որ Խաչատուրովն առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքի հետ, ՀԱՊԿ-ին նախապես չտեղեկացրեցին, որ քրեական վարույթ է սկսվելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ, այնուհետև թույլ տրվեցին մի շարք կոպիտ սխալներ հայկական կողմից, ռուսական կողմը տարբեր եղանակներով մեսիջներ ուղարկեց, ուղիղ տեքստով հայտարարություններ արեց և այս ամբողջ անհասկանալի դիվանագիտական լարվածությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը հաստատում է նաև Եվսեևը:

Նա իր հարցազրույցը եզրափակում է այն մտքով, որ Հայաստանի հարցով ՀԱՊԿ-ի ներսում կոնսենսուս չկա և նման գործողություններով Հայաստանն իրեն պարզապես զրկեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի դերում ներկայացուցիչ ունենալու հնարավորությունից՝ վերջում նշելով, որ իրավիճակը փրկել հնարավոր չէ, ու, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին Բելառուսի ներկայացուցիչը կստանձնի այդ պաշտոնը։ Դա պետք է ուղղակի որպես փաստ ընդունել:

Եզրափակելով՝ նշենք, որ այս ամենի արդյունքում արձանագրվեց մի փաստ, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու միակ նպատակը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկվելն էր, իսկ թե ում հմուտ ջանքերով է Հայաստանին նման լուրջ վնաս հասցվում, կարծում ենք, հենց իշխանությունը պետք է պարզի ու պատասխանատվության ենթարկի: Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին առաջադրած մեղադրանքին, արդեն այսօր պարզ է, որ այն երկար կյանք չի ունենա, քանի որ ոչ հիմքերն են պարզ, ոչ էլ առնչությունը, ինչը հիմնավորվել է նաև դատարանում:

analitik.am


ՀՀ-ն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցը

ՀՀ-ն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման...

12:29

Կիևում տրանսպորտային կոլապս է

Կիևում տրանսպորտային կոլապս է

12:12

Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»

Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը....

11:34

Դու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից դուրս

Դու ո՞վ ես, քո հետ խոսալու չունեմ. պատգամավորների վեճը շարունակվում է նիստերի դահլիճից...

11:15

Օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում ՀՀ-ում բնակարան գնելը և վարձակալությամբ հանձնելը. Փաշինյան

Օտարերկրյա ներդրողների համար լավ բիզնես է համարվում ՀՀ-ում բնակարան գնելը և վարձակալությամբ...

11:02

Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատ արձակվեց

Աշոտ Մինասյանը (Երկաթ) կալանքից ազատ արձակվեց

10:36

Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը

Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ...

10:18

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի կենտրոն»

ՄԻՊ հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Երևանի երեխայի խնամքի...

10:02

Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի մեջ

Վրաստանում Արևմուտքին մեղադրել են երկիրը «երկրորդ» Ուկրաինայի վերածելու փորձի...

17:03

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը

Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ի հացի և լավաշի արտադրամասի...

16:48

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով

Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցությունը....

16:23

Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի հնարավոր հանձնման մասին

Հանձնելը հենց այնպես չի լինում, ինչ-որ բանի դիմաց է լինում. Քոչարյանը՝ ՀՀ ներթափանցած ադրբեջանցի...

16:05

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

09:03

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով

Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական...

15:04

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու

Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել...

13:31

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին

Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության...

13:29

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա աղջնակը

Դեպքից երկու օր անց հիվանդանոցում մահացել է մոպեդավար 14-ամյա...

13:21

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր...

12:52

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է

12:36

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով կմեկնի...

12:21

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02