Այս պահին սփյուռքի նախարարության կրճատման հարց չկա օրակարգում, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ նախարարությունների կրճատման հայտարարությանը:
«Նման հարց չկա օրակարգում, բայց ցանկացած որոշում, որը կառավարությունը կկայացնի որևէ նախարարության մասով, բացառապես ելնելու է հայ ժողովրդի՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող, այնպես էլ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերից»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին կառավարության 100 օրվա գործունեությանը նվիրված հանրահավաքին հայտարարել էր պետական ապարատի օպտիմալացման, նախարարությունների կրճատման մասին:
Հարցին, թե պնդելու եք, որ Սփյուռքի հարցերով զբաղվող կառույցը լինի նախարարություն, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց. «Եթե ես՝ որպես Սփյուռքի նախարար, այստեղ եմ այն համոզմամբ, որ նախարարությունն անելիք չուներ, ես չէի լինի այստեղ:
Սփյուռքի նախարարությունն իր նոր մոտեցումներով, նոր պատկերացումներով ունի անելիք»,- ասաց նա:
Նախարարի խոսքով, սակայն, գերատեսչությունում օպտիմալացում՝ վարչությունների կրճատում պետք է լինի:
«Կառուցվածքային առումով, անշուշտ, լուրջ փոփոխությունները նախարարությունում անխուսափելի են, որովհետև ստորաբաժանումների գործառույթները հաճախ համընկնում են: Շուտով կիմանաք նաև ռեստրուկտուրիզացիայի վերաբերյալ մեր քայլերի մասին»,- հայտնեց նա:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02