Հայաստանը կարող է Ռուսաստանի ու Եվրամիության հետ համագործակցությունը համատեղելու լավ օրինակ լինել, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Հայաստանը կարող է լինել օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ ու, միաժամանակ, լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ», - ասաց Գերմանիայի կանցլերը:
Անդրադառնալով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ որևէ համագործակցություն լինի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև և ի՞նչ դերակատարում դրանում կարող է ունենալ Հայաստանը, Անգելա Մերկելն ասաց.
«Ամենամոտ ապագայում ֆորմալ առումով բանակցություններ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև դժվար տեղի ունենան, բայց, կարծում եմ, Հայաստանը լավ օրինակը կարող է ցույց տալ, որ երբևէ կարող է նաև նման բան լինել»:
ՀՀ վարչապետն իր հերթին ընդգծեց՝ ԵԱՏՄ տարածքն առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունի Հայաստանի համար, բայց ԵՄ-ի հետ ևս Հայաստանն ունի առևտրի հատուկ ռեժիմ:
«Մենք քննարկման ընթացքում արձանագրեցինք, որ Հայաստանն ունի նաև ԵՄ հետ առևտրի հատուկ ռեժիմ և դա հնարավորություն է տալիս ընդլայնելու առևտրաշրջանառության ծավալը», - ասաց Նիկոլ Փաշինյանը
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02