«ՀՀ արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնական սկկզբունք է, որպեսզի դրսում ներկայացնեն Հայաստանի ներդրումային հնարավորությունները, իսկ ԱԳՆ-ի առաքելությունն այն է, որպեսզի հայ տնտեսվարող սուբյեկտներին աջակցի առավել արդյունավետ գործել արտերկրում: «Լիդիանի» գործի առնչությամբ հարցադրումը ոչ այդքան կոմպետենտ գերատեսչության է ուղղվել»,- այսօր կայացած մամուլի ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ քանի դեռ «Լիդիան»-ի գործը վերջնական լուծում չի ստացել, արտասահմանյան լուրջ ներդրողները կասկածում են՝ արժե՞ ներդրումներ կատարել մեր երկրում:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանի հրաժարականին՝ բանախոսը հիշեցրեց, որ վերջինս ազատման դիմում գրել է՝ ընտանեկան խնդիրներով պայմանավորված, և ԱԳՆ-ն այստեղ հավելելու որևէ բան չունի, գերատեսչությունն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով:
Աննա Նաղդալյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ԱԳՆ-ում ճեպազրույցներ կազմակերպելու պրակտիկան շարունանական է լինելու, քանի որ ձևաչափն ապացուցել է իր արդյունավետությունը: Ավելին՝ դիտարկվում է դրանք ամենշաբաթյա դարձնելու հնարավորությունը, քանի որ Հայաստանը թևակոխում է ավելի ակտիվ արտաքին քաղաքական փուլ:
Լրագրողներն ԱԳՆ ներկայացուցչից նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ՀՀ արտաքին գերատեսչությունը պարզե՞լ է՝ ինչպես է ստացվել, որ Հայաստանում արված կադրերը Գերմանիայի կանցլերի ինստագրամի էջում ներկայացված են որպես Ադրբեջանում արված կադրեր: Աննա Նաղդալյանը նշեց, որ իրենք էլ նկատել են սոցիալական հարթակում տեղ գտած այդ վրիպակը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ դա գերմանական կողմի սխալմունքն է եղել:
«Մարդկային սխալմունք է տեղի ունեցել»,- ասաց նա:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02