«Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով օրերս ձերբակալված հայ գործարար Արման Մայիլյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, հայաստանցի է՝ ծնունդով Աշտարակից։ Երիտասարդ գործարարը, ըստ լուրերի, շատ սերտ կապերի մեջ Է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի։ Ավելին՝ Արտաշատի քաղաքապետ, վարչապետի որդի Արգամ Աբրահամյանն Արման Մայիլյանի երեխայի կնքահայրն Է։ Քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող Արգամն ու Արմանը հաճախակի հանդիպումներ են ունենում Հայաստանում և Իսպանիայում։ Երեկ «Հայկական ժամանակ» թերթը գրել Էր, որ Արման Մայիլյանն օգնում Է հայաստանյան պաշտոնյաներին Իսպանիայում անշարժ գույք ձեռք բերելու հարցում և արդեն իսկ հասցրել Է բազմաթիվ չինովնիկների համար տներ ու բնակարաններ ձեռք բերել։ Մայիլյանի ֆեյսբուքյան Էջի պատին նրա լուսանկարում ընդգծված երևում Է ՀՀԿ-ի կրծքանշանը, ինչից կարելի Է ենթադրել, որ գործարարը նաև ՀՀԿ անդամ Է։ Մենք փորձեցինք պարզել՝ Մայիլյանն իրո՞ք Արգամ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ Է։ Արտաշատի քաղաքապետարանի ընդունարանում մեր հարցը լսելուն պես ասացին, թե «անձնական հարց Է, պետք Է անձամբ ճշտել քաղաքապետից»։ Իսկ քիչ անց փոխանցեցին քաղաքապետի պատասխանը. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։ Ինչ վերաբերում Է Մայիլյանի ֆոտոյում երևացող ՀՀԿ կրծքանշանին, ապա ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն այսպես պատասխանեց. «Դա մինիմում ֆոտոմոնտաժ Է։ Մենք այդպիսի անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի կուսակցության անդամ չունենք»։ Հարցին՝ իսկ ինչո՞ւ Է հենց ՀՀԿ-ի և ոչ թե այլ կուսակցության կրծքանշանը ֆոտոմոնտաժ արվել Մայիլյանի կրծքին, Թադևոսյանն արձագանքեց. «Հարցրեք նրանց, ովքեր նման լուրեր գրել են, տարածել են կամ այդպիսի հետևություններ արել են»։ Իսկ իրեն հայտնի՞ Է իշխող վերնախավի հետ Մայիլյանի կապեիի մասին։ «Հայտնի չէ, և չեմ էլ ցանկանում այս պահին այդ հարցին անդրադառնալ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44