Վեցերորդ գումարման ՀՀ ազգային ժողովի երրորդ նստաշրջանում ՀՀԿ-ն, ընդդիմություն դառնալով հանդերձ, շարունակել է օրենսդրական նախաձեռնություններին ամենաշատ կողմ քվեարկած խմբակցությունը մնալ, իսկ «Ելք»-ը՝ դեմ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:
«ՀՀԿ-ն գրեթե չի փոխել քվեարկությունների տրամաբանությունը մինչ հեղափոխություն և դրանից հետո: Ամենաշատ դեմ քվեարկող խմբակցությունը «Ելք»-ն է: Այդ խմբակցությունը մինչ հեղափոխությունն այնքան շատ էր դեմ քվեարկել, որ վերջին կողմ քվեարկությունները չեն իջեցրել այդ ցուցանիշը»,-ասաց Վասիլյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը նշեց՝ ՀՀԿ-ն չի խոչընդոտի բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունների ընդունմանը, որոնք բխում են մեր ժողովրդի, պետության ամրապնդման, երկրի արտաքին և ներքին քաղաքականության շահերից: «Մենք մեզ համարում ենք կառուցողական ընդդիմություն: Բոլոր նախաձեռնությունները, որոնք կբխեն պետության շահերից, մեր խմբակցությունը կողմ կքվեարկի: Իսկ որոնցում կտեսնենք թերություններ, կանենք մեր առաջարկությունները»,-նշեց պատգամավորը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր հերթին նշեց՝ իրենք պատրաստ են համագործակցության բոլոր քաղաքական ուժերի հետ՝ հանուն պետության կայունության: Պատգամավորի հավաստմամբ՝ իրենք միշտ պատրաստ են եղել համագործակցության, եթե եզրեր եղել են:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02