Հուլիսի 16-ի առավոտյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մուղլայից ժամանել է Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայան: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ օդանավակայանի պետական հյուրատանը Էրդողանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում մասնավորապես հայտարարել է.
«Այս պահին տեղի ունեցող շարժումը դավաճանական շարժում է, ապստամբություն է: նախապես ասեմ, որ հայրենիքի դավաճանության այս փորձի դիմաց հատուցումը, բնականաբար, շատ թանկ է լինելու»:
Թուրքիայի նախագահը նշել է, որ շարժման հեղինակները Թուրքիայի զինված ուժերի մեջ փոքրամասնություն են կազմում և նրանք չեն հանդուրժում երկրի և թուրք ժողովրդի միասնականությունը, համախմբվածությունն ու ամբողջականությունը: Էրդողանը համոզմունք է հայտնել, որ երկրի զինված ուժերում, անվտանգության տարբեր ենթակառույցներում, պետական կառույցներում 40 տարի շարունակ ներթափանցել են «զուգահեռ կառույցի» (Գյուլենական համայնքի) քողարկված անդամները, որոնք էլ հենց այսօրվա շարժման հեղինակն են:
Էրդողանի հայտարարության ժամանակ նրա կողքին կանգնած են եղել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն ու «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ – AKP) Ստամբուլի նահանգային ղեկավար Սելիմ Թեմուրչին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով: Հայտվում է ամենաքիչը 60 զոհի և հարյուրավոր վիրավորների մասին: Հաղորդվում է, որ հուլիսի 16-ի լույս առավոտվա դրությամբ հեղաշրջման փորձը կառավարական ուժերի կողմից հիմնականում ճնշվել է:
Աղբյուրը` akunq.net
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44