Այս հեղաշրջում անցկացնողները պրոֆեսիոնալ չէին, նրանք շատ սխալներ արեցին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով երեկ գիշերը Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ասաց Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
«Ես, իհարկե, դրա հետ կապված մտահոգություններ ունեմ»,- ասաց նա՝ պատասխանելով դիտարկմանը, թե տարբեր վարկածներ կան տեղի ունեցածի վերաբերյալ, խոսվում է նաև այն մասին, որ գուցե երկրի ղեկավարության ձեռքի գործն է՝ ռազմական համակարգը մաքրելու նպատակով:
«Թուրքիան ունի լուրջ հետախուզության համակարգ. դա նրանց համար նոր բան չէր, հնարավոր է, որ նրանք հասկացել էին, որ որոշակի գործողությունների են պատրաստվում»,- ասաց Գարո Փայլանը` նշելով, որ երեկ նորից դրսևորվեցին Թուրքիայի իշխանությունների բռնատիրական հակումները:
«Մենք երբեք դեմոկրատական համակարգում չենք ապրել: Էրդողանը միշտ փորձում էր վերահսկել ամբողջ երկիրը: Մենք նրան ասում էինք, որ եթե մենք դեմոկրատ չլինենք, դա կարող է դեմ լինել ամբողջ դեմոկրատական, խորհրդարանական համակարգին: Էրդողանը միշտ դեմ է եղել ժողովրդավարությանը, իսկ մենք իսկական ժողովրդավարության կարիք ունենք: Նա չլսեց մեզ, և արդյունքը տեսանք արդեն»,- ասաց նա։
Հայազգի պատգամավորը մատնանշեց, որ բողոքողները մարդիկ էին, որոնք փորձում էին ժողովրդավարություն հաստատել երկրում, դեմ էին Էրդողանին։ «Բայց նրանց փորձը ձախողվեց, երկրի ղեկավարությունն ամեն ինչ իր վերահսկողության տակն առավ»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա իշխանությունների կողմից վերահսկվում և բռնության զոհ են դառնում բոլորը:
Ըստ Գարո Փայլանի՝ այն, թե ինչ արեցին իշխանությունները հեղաշրջման փորձը կանխելու ժամանակ, սպասելի էր. «Սպանեցին շատ զինվորականների, կտրեցին նրանց գլուխները, վերցրեցին ամեն ինչ վերահսկողության տակ»:
Հարցին, թե ինչ զարգացումների է նա սպասում հեղաշրջման փորձը տապալվելուց հետո, ինչ կլինի Թուրքիայի դեմոկրատական թևին հարող ընդդիմադիր խորհրդարանականների հետ, պատասխանեց. «Մենք անցած տարվանից չունենք խորհրդարան, որովհետև Էրդողանն իր վերահսկողության տակն է վերցրել խորհրդարանը և ղեկավարում է այն: Նա ցանկանում է ղեկավարել ամեն ինչ: Դեմոկրատական երկրներում կա ուժերի տարանջատում, Թուրքիայում նման բան չկա: Իհարկե, դա շատ վտանգավոր է, մենք միշտ դրան դեմ ենք եղել: Էրդողանը միշտ դեմ է դուրս գալիս բոլոր այն մարդկանց դեմ, որոնք ընդդիմանում են նրան: Նա իրապես դիկտատոր է: Բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ունեն մտահոգություններ: Բոլոր նրանք, որոնք դեմ են Էրդողանին, ունեն լուրջ մտահոգություններ, թե ինչ կպատահի նրանց հետ հետագայում: Մենք չունենք սահմանադրություն. Էրդողանն ասում է՝ ես ինչ կասեմ, դա կլինի սահմանադրություն, և դա պետք է արվի: Դրանից հետո չես կարող քեզ անվտանգ զգալ,- ասաց Գարո Փայլանը՝ ավելացնելով,-Սա նշանակում է՝ մենք հիմա դժվար ժամանակներ ենք ապրում»:
Tert.am
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55