Թուրքիայում պետական հեղաշրջման ձախողումից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքական առումով կամրապնդի իր դիրքերը, գրում է հունական «Կաթեմերինի» թերթը:
Այս իրադարձությունը կնպաստի, որպեսզի Էրդողանը վերանայի Սահմանադրությունը եւ սահմանադրորեն ու պաշտոնապես հաստատի իր ամենազորությունը, ինչպես նաեւ «ամբողջական զտումներ» սկսի զինված ուժերի բոլոր մակարդակներում, որի նպատակն, իբր, նման հեղաշրջումների փորձերը կանխելն է:
Զինված ուժերի անդամների՝ իշխանության համար պայքարը, որոնք փորձեցին տապալել երկրի ուժեղ ղեկավարին եւ երկիրը մոտեցրին քաղաքացիական պատերազմի շեմին, ցույց տվեցին, որ թուրքական հասարակության մի մեծ հատված (ոչ միայն առանձին զինվորականներ) խիստ են արձագանքում դեպի իսլամիզմ երկրի տեղաշարժին:
Հաշվի առնելով Էրդողանի կողմից իրավապահ մարմինների նկատմամբ ամբողջական վերահսկողությունը, ապա կարելի է պնդել, որ պետական հեղաշրջման փորձը շատերի լուռ աջակցությունն էր վայելում եւ ցույց տվեց, որ Թուրքիայի ներսում իշխանության լծակներ ունեցողները խորապես պառակտված են:
Իշխանության նման բաժանումը սպառնալիքի տակ է դնում երկրի սոցիալական եւ էթնիկ կառուցվածքը, եւ չկա վստահության, որ հաջորդ անգամ, երբ երկրի վիճակը նորից փխրուն դառնա, առաջ եկած շարժումը չի հաջողի:
Նման անորոշությունը կհարվածի Թուրքիայի տնտեսությանը, ներդրումային միջավայրին եւ զբոսաշրջությանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ներքաղաքական իրավիճակին, Էդողանն այստեղ շահած դուրս եկավ: Այն բանից հետո, երբ որոշ զինվորականները իրենց ձեռքը վերցրին զինված ուժերի ղեկավարումը, գրավեցին լրատվամիջոցներ ու հայտարարեցին, որ իրենց ձեռքն են վերցրել երկրի վերահսկողությունը, Էրդողանի կոչով մարդիկ դուրս եկան փողոց՝ ընդդեմ հեղաշրջման:
Այսպիսով, ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ 5-րդ հեղաշրջումը հաջող ավարտ չունեցավ:
Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի արձագանքին, ապա այն հստակ չէ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի առաջին արձագանքը սահմանափակվեց նրանով, որ նա հույս հայտնեց, որ Թուրքիայում խաղաղություն եւ կայունություն կլինի: Նույն ոգով արձագանքեց նաեւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով նշել էր, որ պետք է խուսափել արյունահեղությունից: Հեղաշրջման փորձի առաջին փուլում, երբ դեռ անորոշ էր Էրդողանի ապագան, արտաքին աշխարհի նման արձագանքը արդյունք էր Թուրքիայի նախագահի նկատմամբ դրսի աշխարհի ոչ միանշանակ վերաբերմունքով: Բանն այն է, որ արեւմտյան շատ երկրներ Էրդողանի մեջ տեսնում են ավտորիտար առաջնորդի, որն ամենուր «թշնամիներ» ու «արտաքին ուժեր» է տեսնում: Իսկ վերջում, երբ արդեն պարզ էր, որ հեղաշրջումը ձախողվում է, երկրների մեծ մասն աջակցեց Թուրքիայի ժողովրդավարական ընտրված իշխանություններին:
Հաշվի առնելով Էրդողանի նկատմամբ նման վերաբերմունքը, ինչպես նաեւ նրա կամակոր բնավորությունը, կարելի է կանխատեսել, որ նա ավելի ռեակցիոն կդառնա եւ նրա հետ համագործակցությունը կբարդանա: Մյուս կողմից, այս իրադարձությունները կարող են Էրդողանի համար դաս լինել, որ պետք է իրատես լինել եւ համագործակցել գործընկերների հետ, ոչ թե նրանց մեջ թշնամիներ փնտրել:
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55