Թուրքիայում հուլիսի 15-ին ուշ երեկոյան տեղի ունեցած հեղաշրջան փորձը 10-15 տարով հետ շպրտեց պետությանը:NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ստամբուլահայ լրագրող Արիս Նալչին:
«Թուրքիայի համար այս գիշեր լավ բան տեղի չունեցավ. այս դեպքը Թուրքիային 10-15 տարով հետ է մղում՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով, եւ այնպես իրավիճակ ստեղծվեց ժողովրդի համար, որ պետք է ընտրել կամ Էրդողանին, կամ բանակին»,- ասաց Արիս Նալչին:
Ստամբուլահայ լրագրողի խոսքով՝ այժմ իրավիճակն ամբողջությամբ գտնվում է Էրդողանի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Վերջին տվյալներով շուրջ 200 մարդ է զոհվել, ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրում ռազմական հեղաշրջումը կազմակերպել է գնդապետ Մուհարեմ Քոսեն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:
news.am
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44