Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 100-ից ավելի ամերիկյան ընկերությունների ղեկավարներ հանդես են եկել Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարում հանրապետական Դոնալդ Թրամփի թեկնածության դեմ:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, համապատասխան բովանդակությամբ բաց նամակը տեղադրվել է Medium բլոգ հարթակում: Դրա տակ ստորագրած գործարարները, գյուտարարները, ներդրողներն ու գիտնականները կարծիք են հայտնել, որ իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի միլիարդատիրոջ թեկնածությունը չի համապատասխանում տեխնոլոգիական ոլորտի ձևավորման սկզբունքներին` այն է` կարծիքների ազատ արտահայտումը, նորեկների հանդեպ սրտաբաց վերաբերմունքը, բոլորի համար հավասար հնարավորությունները և այլն:
«Մենք լսել ենք Դոնալդ Թրամփին վերջին տարվա ընթացքում ու հանգել ենք հետևյալ եզրակացությանը. նա աղետ կլինի նորարարական ոլորտի համար»,-ասվում է նամակում:
Բացի այդ, նրանք քննադատել են Թրամփի սեքսիստական ու մարդատյաց արտահայտությունները:
Աղբյուրը մանրամասնում է, որ նամակի տակ ստորագրել են Hyperloop One, Flickr, Bitly, Tumblr, SUN Microsystems, Samsung, Google, Twitter, Tinder, Zynga, eBay, Reddit, Instagram, Snapchat և այլ ՏՏ ընկերությունների ղեկավարները, թոփ մենեջերները ու համահիմնադիրները:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցությունը Թրամփի որպես պաշտոնական թեկնածու է հայտարարելու հուլիսի 18-ին:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44