Էրդողանը չափազանց ուշ գիտակցեց իր երկրի համար ընտրված ուղու սխալ լինելը. երբ դու այլևս չես կարող վստահել քո բանակին, դա արդեն շատ լուրջ է»,- գրում է բրիտանական հեղինակավոր Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը, ում`Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման տապալված փորձի վերաբերյալ վերլուծական անդրադարձը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով:
Հեղինակի կարծիքով, թուրքական բանակն այլևս չէր կարող լուռ ենթարկվել մի մարդու, ով ցանկանում է վերստեղծել Օսմանյան կայսրությունը` իր երբեմնի հարևաններին վերածելով թշնամիների, իսկ սեփական երկիրն էլ դարձնելով ծաղրուծանակի առարկա:
«Թուրքիայի իշխանությունների համար ճակատագրական սխալ կլինի համարել, որ հեղաշրջման փորձի տապալումը սոսկ անցողիկ ակնթարթ է, և որ այդ դեպքերից հետո թուրքական բանակը հնազանդ կմնա իր սուլթանին»,-շարունակում է Ֆիսկը` նկատելով, որ ներկայում ներքաղաքական անկայունությունը Թուրքիայում նույնպիսի տարածված բան է, ինչպես որ կոռուպցիան:
Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է պաշտոնական Վաշինգտոնի արձագանքին, ըստ որի, ԱՄՆ-ն կոչ է արել թուրք ժողովրդին աջակցել «ժողովրդավար ճանապարհով ընտրված կառավարությանը»:
«Փաստորեն, հիմա Արևմուտքի համար Թուրքիայում կայունությունն ավելի նախընտրելի է, քան արժանապատվորեն ճշմարտությունն ասելը»,-նկատում է Ֆիսկը:
«Թուրքիայի տապալումը սկսեց այն ժամանակ, երբ երկիրը որոշեց զինել Սիրիայում կռվող իսլամիստներին ու ուժեղացրեց պայքարը քրդերի դեմ: Դրանից հետո թուրքական քաղաքներում, բնակավայրերում պարբերաբար սկսեցին ռումբեր պայթել, հաճախակի դարձան իսլամիստական հարձակումները:
Ճիշտ է, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից, վերականգնեց հարաբերություններն Իսրայելի հետ, սակայն այն փաստը, որ նա կորցրել է բանակի վստահությունը, մտածելու լուրջ տեղիք է տալիս:
Վերջին դեպքերից հետո Թուրքիայում ձերբակալվել է մոտ 2.000 մարդ, որոնք միայն չնչին մասն են կազմում այն թուրք զինվորականների, ովքեր կարծում են, որ սուլթանն իրենց երկիրը տանում է դեպի կործանում:
Ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե այս ակնթարթային հաջողությունից հետո Էրդողանն ինչպիսի նոր թափով կսկսի քաղբանտարկյալներին դատել, լրագրողներին բանտարկել, հակաիշխանական թերթերը փակել, քրդերին սպանել ու 1915թ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը հերքել:
Օտարերկրացիները դժվար թե հասկանան վախի ու ռասիստական արմատներ ունեցող զզվանքի աստիճանը, որով Թուրքիան վերաբերում է քուրդ զինյալներին: Նրանք քրդերի մեջ նույնպիսի «սպառնալիք» են տեսնում թուրքական պետականությանը, ինչպիսին որ տեսնում էին 20-րդ դարի սկզբին հայերի դեմ:
Այնուհանդերձ, վերադառնալով հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, պետք է ասեմ, որ թեև Թուրքիայում հեղաշրջման այս փորձը տապալվեց, բայց պատմությունը ցույց է տալիս, որ հաջորդին երկար չենք սպասելու»,-եզրափակել է հոդվածագիրը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44