Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով ազգությամբ հայ տղամարդ է զոհվել. գործարար Ռոման Եկմալյանը Վրաստանի քաղաքացի էր, տարիներ առաջ տեղափոխվել էր բնակության Բելգիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եկմալյանի հարազատներից մեկը:
Եկմալյանն ու իր կինն անհետացել էին ահաբեկչությունից հետո: Հարազատները սոցցանցերով խնդրել էին օգնել իրենց գտնելու նրանց: Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Եկմալյանն ու իր կինը սպանվել են:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ահաբեկչության հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. երիտասարդը կինը Ֆրանսիա էր տեղափոխվել մի քանի տարի առաջ, մանկահասակ երեխա ուներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք հավաքվել էին Նիսի Անգլիական ափին՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունը դիտելու։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատարը, 2 կմ զիգզագաձեւ ընթացքով անցնելով, ճզմել է մարդկանց։ Վարորդը սպանվել էր ոստիկանական ուժերի կողմից։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հարձակումը ահաբեկչություն է որակել։
Պաշտոնական տեղեկություններով՝ հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա: Ըստ Փարիզի դատախազության՝ ահաբեկչության հետեւանքով տուժել է 202 քաղաքացի: Նրանցից 52-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 25-ն էլ վերակենդանացման բաժանմունքում:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44