Բրյուսելում, այսօր՝ հուլիսի 18-ին կկայանա ԵՄ հերթական նիստը, որի օրակարագում ընդգրկված է արտաքին անվտանգության վերաբերյալ հարցեր: Ինչպես փոխանցում է ռուսական Իզվեստիա թերթը՝ նիստին կմասնակցի նաև ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ կլինի ԵՄ գլոբալ տարածաշրջանային ներքաղաքական ու քաղաքական անվտանգության փաստաթղթին, որը դեևս հունսի ամսին ԵՄ է ներկայացրել ԵՄ գերագույն ներկայացուցիչ, արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Փաստաթղթում մասնավորապես խոսք է գնում Սիրիայի հակամարության մասին, որտեղ հեղինակները կոչ են անում շարունակել բանակցությունները կողմերի միջև:
Թերթի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիան հայտնելով իր դիրքորոշումը, պնդել է, որ պետք է ուժեղացնել պայքարը ԻՊ-ի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցելով:
Ֆրանսիան ընդգծել է նաև, որ պետք է աջակցել Սիրիայի գործող նախագահ Բաշար Ալ Ասադին: Այս մասին թերթի հետ զրույցում հաստատել է նաև Արտաքին հարցերով խորհրդի անդամ Իվ Պոցցո դի Բորգոն: «ԵՄ և Ռուսաստանի միջև գլխավորը խնդիրը հիմնականում Բաշար Ալ Ասադն է, սակայն Նիս քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո խորհրդում, կարծես թե, նրան կողմ են արտահայտվում և դեմ չեն ժամակավորապես նրա աջակցությանը, ինչպես նաև Ռուսաստան հետ կոալիցիա կազմելուն: Ժամանակն է ասել, որ խնդիրն այլևս Ասադը չէ: Մեզ պետք է Սիրիայում զարգացնել հարաբերությունները մասնավորապես Ռուսաստանի հետ՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով նաև, որ անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև այդ հարցի շուրջ համակարգումը լինի ավելի մտերմիկ, քանի որ արդեն պարզ է, որ ԻՊ երևույթը, ինքը միջազգային խնդիր է: «Ընդդեմ ահաբեկիչների արմատական պայքարում՝ մեզ պետք է փոխզիջում և համերաշխություն»,- նշել է նա:
Սենատորն ընդգծել է նաև, որ հավանաբար Փարիզը շուտով կսկսի կոորդինացնել իր ուժերը սիրիական կառավարական ուժերի հետ:
«Կոալիցիայի ներսում թեև միակարծիք չեն, որ պետք է հիմնահատակ օպերացի իրականացնել, սակայն պատրաստ են նույնիսկ իրաքյան քրդերի հետ համագործակցության: Պետք է նաև հասկանալ, որ մենք չենք կարող լուծելի ԻՊ-ի խնդիրը սիրիական ու իրաքյան ուժերի անհետացումից հետո: Դա գլոբալ խնդիր է, որը մտածված քայլեր է պահանջում»,- ասել է նա՝ թերթի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ֆրասիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով 84 մարդ զոհվեց, այդ թվում երեխաներ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը հայտարարեց, որ ուժեղացնում է պայքարը ԻՊ-ի դեմ: Նշենք, նման հայտարարություն Ֆրասիան առաջին անգամ չէ, որ հնչեցնում է:
armtimes.com
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44