Ռուսաստանցիները Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո ժամանակավորապես զրկվել են Թուրքիա թռչելու հնարավորությունից՝ անկախ այն բանից, թե դա ինչ ավիաընկերություն է, RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Դմիտրի Գորինը: «Ներկայում Turkish Airlines-ի չվերթերով Թուրքիա կարող են թռչել միայն այլ պետությունների քաղաքացիները, սակայն ռուսաստանցիների համար ժամանակավորապես չկա Թուրքիա թռչելու հնարավորություն՝ ո´չ Ստամբուլ, ո´չ Անկարա, ո´չ Անթալիա»,- պատմել է գործակալության զրուցակիցը: ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես մերժվել է Թուրքիա ավիափոխադրումը: «Անգամ թուրքական ավիաընկերություններն իրավունք չունեն ռուսներին նստեցնել ինքնաթիռ: Դա շատ կարևոր պահ է, քանի որ շատերը կարծում էին, թե ռուսաստանցիներին Թուրքիա չեն տեղափոխում միայն «Աերոֆլոտն» ու «Ռոսիան»: Դա ժամանակավոր միջոցառում է, քանի որ ցանկացած պահի կարող է ինչոր բան փոխվել: Մեզ ոգևորում է ու հուսադրում այն հանգամանքը, որ երեկ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ Էրդողանը վստահեցրել է, թե ռուս զբոսաշրջիկների անվտանգությունն իր երկրի տարածքում կապահովվի»,- ասել է նա:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44