«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 17-ի կիրակին կմնա Հայաստանի պատմության մեջ որպես պետության գոյության ընթացքում շրջադարձային իրադարձությունների սկիզբի օր: Անկախ նրանից, թե «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու այս միջադեպն ինչպես կհանգուցալուծվի, կասկածից վեր է, որ այն իր բացասական հետքն է թողելու Հայաստանի զարգացման վրա: Ստեղծված իրավիճակը պատային է: Միայն կողմերի` ՀՀ իշխանությունների եւ ՊՊԾ գունդը գրավելուն մասնակցած անձանց սառնասրտությունն ու ողջախոհությունը կարող է Հայաստանը զերծ պահել նոր զոհեր ունենալու հեռանկարից: Բայց այդ իրադարձությունների առաջին արձագանքը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունները փաստացի որոշել են առիթն օգտագործել, եւ արդեն երկու օր է՝ բոլոր այլախոհներին ապօրինի եւ բռնությամբ բերման են ենթարկում ոստիկանության բաժիններ, խուզարկում նրանց բնակարանները: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի իրավապահ համակարգը, որն անցած քսան տարիների ընթացքում բազմաթիվ արյունալի (Հոկտեմբերի 27, մարտի 1) իրադարձությունների միջով է անցել, այդպես էլ չի սովորել ՀՀ քաղաքացու հետ օրենքով հարաբերվել: Բավական է մի փոքր իրավիճակը լարվի, իրավապահները վերածվում են պատժիչ մահակի: Բայց ի՞նչն է խանգարում անգամ բերման ենթարկելու օրինական, փաստաթղթային ընթացակարգը պահելը: Թեեւ մյուս կողմից գործ ունենք զինված ապստամբների հետ, որոնք առանց աչք թարթելու կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ, եւ կան զոհ ու վիրավորներ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47