Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է, որ պետական հեղաշրջման չստացված փորձի ժամանակ իրեն կսպանեին, եթե ինքն 10-15 րոպե ավել մնար Մարմարիս քաղաքի հյուրանոցում:
«Մարմարիսում իմ դեմ ուղղված օպերացիա է անցկացվել, իմ թիկնապահներից 2-ին սպանել են: Եվ եթե ես 10-15 րոպե ավել մնայի այնտեղ, ինձ կսպանեին կամ գերի կվերցնեին»-ասել է Թուրքիայի ղեկավարը:
Բացի այդ Էրդողանը նշել է, որ ընտանիքի հետ Մարմարիսում է գտնվել 5-օրյա հանգստի շրջանակում:
«Ամսի 15-ին ես Մարմարիսում էի, որտեղ 5-օրյա հանգիստս էի անցկացնում: Մոտավորապես երեկոյան ժամը 10-ին ինձ զեկուցեցին իրավիճակի մասին և մենք որոշեցինք լքել հյուրանոցը»,-շարունակել է Թուրքիայի նախագահը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 8.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողներ: Զոհերի թիվը հասել է 265-ի:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44