Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ միջուկային սպառնալիքը, ինչը գալիս է Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից «շատ իրական է»,-գրում է Tvrain.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Մեյի խոսքով՝ «շատ սխալ» կլինի, եթե Մեծ Բրիտանիան հրաժարվի իր միջուկային զենքից: Նա հավելել է, որ կես դարի ընթացքում միջուկային զսպումը Մեծ Բրիտանիայի անվտանգության կարևոր մաս է եղել: Նա նաև մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ միջազգային իրավունքի նորմերը քայքայել ցանկանալու մեջ: «Ինչպես տեսանք Ղրիմի ապօրինի բռնակցման օրինակով, կասկած չկա, որ Պուտինը ցանկանում է քայքայել միջազգային կանոնների վրա հիմնված համակարգը, որպեսզի առաջ շարժվի սեփական շահերի հետապնդումով»,-Բրիտանիայի վարչապետին է մեջբերել «Բի-Բի-Սի»-ն: Թերեզա Մեյը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է հուլիսի 13-ին: Նա հայտարարել է, որ մտադիր է շարունակել իր քաղաքական գործունեությունը «նույն ոգով», ինչպես կառավարության նախորդ ղեկավարը՝ Դեվիդ Քեմերոնը: Մեյը մտադիր է սկսել Եվորպական Միությունից դուրս գալու գործընթացը և խոստացել է, որ պետք է ծառայի «աշխատավոր ժողովրդին»: Մինչ վարչապետի պաշտոնը զբաղեցնելը Daily Mail-ի իր սունյակում հայտարարել էր, որ Ռուսաստանը «վերաթարմացրել է իր ռազմատենչությունը», իսկ Պուտինը մտադիր է թարմացնել ռուսական միջուկային ուժերը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44