ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որը վերաբերել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքական կողմը ձգտում է ամերիկյան կողմից հասնել Գյուլենի արտահանձնմանը: Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները քննարկել են ամերիկաբնակ Գյուլենի կարգավիճակը: «Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ կառավարությանն է ներկայացրել էլեկտրոնային նյութեր, որոնք վերաբերում են պարոն Գյուլենի կարգավիճակին: Պետդեպարտամենտն ու ԱՄՆ արդարադատության նախարարությունը կուսումնասիրեն այդ նյութերը՝ համաձայն արտահանձնման մասին համաձայնագրի, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գործում է ավելի քան 30 տարի»,- հայտարարել է Էռնեստը ճեպազրույցի ժամանակ: Հաղորդագրության համաձայն՝ Օբաման և Էրդողանը քննարկել են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետաքննության շուրջ իրավիճակը: «Նախագահ Օբաման առաջարկել է բազմակողմ օգնություն ցուցաբերել պետական հեղաշրջման փորձի հետաքննության հարցում»,- ասել է Էռնեստը: Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Օբաման հաստատել է ԱՄՆ աջակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը, սակայն նշել է, որ հեղաշրջման դեպքերի փորձերի հետաքննությունը պետք է տեղի ունենա՝ համաձայն «ժողովրդավարական գործընթացների»:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44