Վերջերս ներկայացված, սակայն ամբողջ աշխարհում վիրտուալ մուլուցքի վերածված Pokemon Go խաղը, ըստ փորձագետների կանխատեսման, 3 մլրդ դոլարի եկամուտ կապահովի Apple տեխնոլոգիական ընկերության համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, վերոհիշյալ գումարն ընկերությունը կվաստակի եկող 2 տարվա ընթացքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ բջջային նոր խաղը միայն ԱՄՆ-ում ունի 21 մլն-ից ավելի ակտիվ խաղացող, ովքեր App Store առցանց խանութից գնում են խաղի շարունակման համար անհրաժեշտ PokeCoin-ները: Նշվում է, որ 100 հատ PokeCoin-ն արժե 99 ցենտ, իսկ դրանց 14.500 հատանոց տուփը` 99.99 դոլար:
Հայտնի է, որ հավելվածի նեռբեռնումն անվճար է, սակայն iPhone ունեցողները կարող են գնել PokeCoin-ներն ու հավելյալ արկածներ ստեղծել իրենց խաղում:
Նշվում է, որ Pokemon Go-ն արդեն հասանելի աշխարհի 35 երկրում: Դրա խաղացողները հետազոտում են իրական աշխարհը` փորձելով գտնել վիրտուալ պոկեմոններին, ընդ որում, տանը նստած խաղալ հնարավոր չէ, պետք է պտտվել ամբողջ քաղաքով: Պոկեմոններին կարելի է տեսնել ու որսալ սմարթֆոնների միջոցով:
Ինչպես խաղերի մեծամասնությունում, Pokemon GO-ն պետք է սկսել զրոյական մակարդակից, պոկեմոններ բռնել, ձվեր տեղադրել, մրցել: Իսկ շատերն ուզում են խաղը սկսել ավելի բարձր մակարդակից և դեմ չեն դրա դիմաց վճարել:
Խաղի հեղինակները Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերություններն են: Խաղը առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում և մի քանի այլ երկրներում: Բայց կա խորամանկ տարբերակ, այլ երկրներում խաղալու համար: iOS օգտագործողները պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները՝ տարածաշրջանը նշելով Ավստրալիա, Նոր Զելանդիա կամ ԱՄՆ:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44