Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու կապակցությամբ հանրաքվեն ծրագրում են անցկացնել այս տարի:
«Ազերի փրես» գործակալությունը հայտնում է, որ կուսակցության շտաբում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այդ մասին հայտնել է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը:
Ս. Նովրուզովը ասել է, որ հիմա նախագահի առաջարկը քննարկվում է Սահմանադրական դատարանում: Եթե օրենքով նախատեսված ժամկետում Սահմանադրական դատարանը անհրաժեշտ արձագանք տա՝ կսկսվի հանրաքվեի անցկացման նախատրաստումը:
Բարեփոխումների նախագիծն արդեն կտրուկ քննադատություններ է առաջացրել ադրբեջանական ընդդիմության կողմից: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան փոխանցված նախագծի համաձայն՝ առաջարկվում է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչեւ 7 տարի։ Նախագահին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու լիազորություններ են տրվում։ Փաստաթուղթը նախատեսում է սահմանել փոխնախագահի ինստիտուտ։ Փոխնախագահին նշանակում եւ ազատում է նախագահը։ Եթե նախագահն ի վիճակի չի լինում կատարել պետության ղեկավարի պարտականությունները, ապա նրա լիազորություններն անցնում են առաջին փոխնախագահին։ Գործող սահմանադրությամբ դրանք անցնում են վարչապետին։ Տարբերությունն այն է, որ եթե վարչապետին նշանակում է խորհրդարանը, ապա առաջին փոխնախագահին պետության ղեկավարն ինքն է նշանակում, առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու։ Առաջարկվում է նաեւ լուծարել նվազագույն տարիքային շեմը նախագահի պաշտոնի թեկնածուի համար, որը հիմա 35 տարեկանն է։ Սահմանադրությամբ խորհրդարանի ցրման հնարավորություն տվող փոփոխություններ են նախատեսվում։
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44