Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի դեմ՝ կապված ապաստանի դիմումի ուսումնասիրության ընթացքում անչափահասներին իրենց ծնողներից բաժանելու կարգի հետ: Nouvelles d’Armenie-ի փոխանցմամբ՝ դատարանն այդ կարգը համադրելի է համարել նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի հետ, որը հակասում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիային: Դատարանն ուսումնասիրել է հինգ նմանատիպ դեպք, որոնցից մեկն առնչվում է 2012թ. չորսամյա հայ երեխային, ում 18 օր պահել են իր ծնողներից անջատ վարչական պահպանության կենտրոնում: Նույն տարում նմանատիպ վերաբերմունքի են արժանացել նաև երկու չեչեն աղջիկ երեխաներ: Մեկ այլ դեպք էլ գրանցվել է չորսամյա ռումինացի երեխայի հետ: Ֆրանսիայի իշխանությունները ստիպված կլինեն որպես բարոյական վնասի փոխհատուցում վնասը կրած ընտանիքներին վճարել 1500-9000 եվրո: Ֆրանսիական իրավապաշտպան «Սիմադ» կազմակերպության գնահատմամբ՝ 2015թ. Ֆրանսիայում նմանատիպ վերաբերմունքի են արժանացել 105 երեխաներ, իսկ 2014թ.՝ 45: Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժակ Թյուբոնը ևս հայտարարել է, որ երեխաներին ծնողներից բաժանելու պրակտիկան հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, իսկ դրա հնարավորությունը տվող օրենքը պետք է փոփոխվի:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44