Հայ օլիգարխ ֆեյսբուքյան օգտատերն իր էջում գրել է.
Նախկին օմբունդսմեն Կարեն Անդրեասյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «Համախմբում» կուսակցության դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Բնական է, որ մյուս կեղծ հայրենասերների, վայ մտավորականների և այլ էժանագին շոուների ցածրակարգ բեմադրիչների օրինակով` Կարեն Անդրեասյանը և իր կուսակիցները նույնպես պետք է օգտվեին ներկա իրադրությունից, որպեսզի իրենց «ծանրակշիռ» քննադատական խոսքն ուղղեին իշխանություններին: Ստեղ են ասել ամոթն էլ ա լավ բան, եթե իհարկե ունես, սակայն պարզվում է, որ այսօրվա իշխանությունների հետ երկար տարիներ իշխանության բեռը կիսած , որոշ քաղաքական գործիչներ այսօր փորձում են անամոթաբար հերքել մշտապես իշխանամետ կեցվածքի և ընդամենը աթոռի համար պայքարելու իրենց անխախտ համոզմունքի մասին վկայող աղաղակող փաստերը: Այդօրինակ քաղաքական գործիչներից է Վարդան Օսկանյանը, ով ներկայումս դատապարտում է իշխանությունների պահվածքը: Երեկ իշխանության ներկայացուցիչ հանդիսացած, իսկ այսօր մոլի ընդդիմադիր գործչի «վերածված» Օսկանյանը փորձում է խաղադրույք կատարել ժողովրդի կարճ հիշողության վրա մոռանալով, որ մարտի մեկի ողբերգական իրադարձություններին նախորդած ժամերին իշխանությունների խոսնակի դեր փաստացի հենց ինքն էր ստանձնել, երբ ջանք ու եռանդ չխնայելով և կաշվից ելնելով ապարդյուն կերպով և լղոզված փաստերով փորձում էր իշխանությունների ձեռնարկած քայլերը ադեկվատ համար ստեղծված իրավիճակին: Եթե պարոն Օսկանյանին թվում ա թե ինքը մեղք չունի և անմասն է մարտի մեկի անմեղ զոհերի արյունից, ապա չարաչար սխալվում է: Օսկայանին կարելի կլիներ հասկանալ, եթե այդ պահին հրաժարական տար և հանդես գար կոշտ քննադատությամբ՝ պահանջելով անմիջապես գտնել և պատժել մարդասպաններին: Բայց քանի որ նման բան տեղի չի ունեցել և նա մարտի մեկի իրադարձություններին հաջորդած տարիներին պահպանել է հանցավոր լռություն և Պիղատոսի նման ընդամենը ձեռքերն է լվացել, ապա թող բարի լինի այսուհետ էլ հավատարիմ լինի իր որդեգրած սկզբունքներին և իր նորաստողծ կուսակցության կշիռն ու հեղինակությունը բարձրացնելու նպատակով, չփորձի խաղաղ ժողովրդի նվիրական զգացմունքների հետ:
21:24
21:24
21:24
21:24
21:13
21:02
13:56
13:44
13:19
13:03
11:44
11:19
11:03
17:21
17:12
16:19
16:04
15:22
14:08
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02