Արբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հանրաքվե անցկացելու մասին հրամանագիրը՝ Ադրբեջանի սահմանադրությունում ուղղումներ անելու համար:
Հրամանագրի համաձայն՝ սահմանադրական ուղղումների հանրաքվեն նշանակված է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին: Ադրբեջանի ԿԸՀ-ին հանձնարարվել է ապահովել նշված ժամկետում համաժողովրդական քվեարկության (հանրաքվե) անցկացումը:
Ադրբեջանի կառավարությանն էլ հանձնարարվել է ապահովել հանրաքվեի ֆինանսավորումը: Սահմանադրական ուղղումներով առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների ու առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով:
Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»:
Նախատեսվում է ուղղումներ անել նաև 101-րդ հոդվածում, որի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կհասցվի 7 տարվա, ինչպես նաև Ադրբեջանի նախագահն իրավունք կստանա հայտարարելու նախագահական արտահերթ ընտրություններ:
Օրենսդրական ուղղումներն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44