Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Ժնևում, կդառնա ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն: Համապատասխան բանաձևը երկուշաբթի առանց քվեարկության ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ հայտնում է TASS-ը:
Փաստաթուղթը հաստատում է համաձայնագիրը, որը կստորագրեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Ուիլյամ Լեյսի Սվինգը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում մարդկանց զանգվածային տեղաշարժի արձագանքմանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ: Ֆորումի անցկացման հիմք է դարձել Եվրոպայում լայնածավալ միգրացիոն ճգնաժամը:
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1951 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Եվրոպայում միգրացիոն հոսքերի կարգավորման նպատակով: Ներկայում կազմակերպությունն ունի 163 անդամ-պետություն և 9 դիտորդ-պետություն: Վերջին մի քանի տարում կազմակերպությունը զբաղվում է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամով՝ պայմանավորված Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում հակամարտություններով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը TASS-ին հայտնել է, որ այսուհետ Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպությունը կհամարվի ՄԱԿ-ի գործակալություն, բայց չի ֆինանսավորվի դրա կանոնավոր բյուջեից: «Նրանք կունենան սեփական բյուջե, սեփական դոնորներ: Դա չի փոխվի: Բայց այժմ նրանք ոչ թե առանձին կազմակերպություն են, որը պարզապես որոշակի կապեր ուներ ՄԱԿ-ի հետ, այլ նրա կառույցը»,- նշել է Հաքը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44