«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանը, վկայակոչելով իր աղբյուրները, մեզ հետ զրուցում նախօրեին հայտարարել էր, որ լավրովյան փաստաթուղթն իրականում գոյության ունի եւ անգամ հայկական կողմն առաջարկություններով է հանդես եկել։
Այս առթիվ փորձեցինք մեկնաբանության ստանալ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներից։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց, որ սովորաբար պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկություններն է մեկնաբանում. «Այս կամ այն հարցի մասին խոսել առանց աղբյուրը նշելու, արդեն իսկ հավաստի չէ: Բոլորս էլ գիտենք, որ ԼՂ կոնֆլիկտի կարգավորման միակ ձեւաչափը Մինսկի խմբի եռանախազահների ձեւաչափն է։ Ուստի, ես չեմ կարող հաստատել, որ նման փաստաթուղթ գոյության ունի»,– ասաց Թորոսյանը։
Մեր հարցին՝ կարո՞ղ եք պնդել, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, Թորոսյանը նկատեց, որ չի կարող ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ գոյություն ունենալ մի փաստաթուղթ՝ առանց Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված լինելու ու հայկական կողմին ներկայացվելու. «Ցանկացած փաստաթուղթ ցանկացած պաշտոնյա կարող է կազմել ունենալով իր տեսլականը, առաջարկներ անել, անգամ զրույցների ժամանակ ակնարկել, բայց դա չի նշանակում, որ կա փաստաթուղթ, որի շուրջ կարելի է բանակցել»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Բեքարյանը եւս այն կարծիքին է, որ չի կարող խոսել մի փաստաթղթի մասին, որին անձամբ ծանոթ չէ. «Չեմ տեսել այդ փաստաթուղթը, եւ չեմ տեսել որեւէ հղում դրան, հետեւաբար ինչ-որ դատողություններ անել՝ չունենալով դա ձեռքի տակ, չեմ համարում կոռեկտ, սուրճի բաժակ չեմ նայում»,-ասաց Բեքարյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, լսելով Արա Պապյանի հայտարարության մասին, վրդովված նկատեց. «Դե, կեցցե Արա Պապյանը, աղբյուրներ ունի, հիմա ի՞նչ պետք է իրեն մեկնաբանե՞մ, աղբյուր ունի, թող ասի ձեզ, ես չեմ խոսում այդ թեմայով»:
Հիշեցնենք, որ Լավրովի փաստաթուղթը կամ քաղաքագիտական շրջանակներում առավել հայտնի լավրովյան պլանը սկսվեց շրջանառության մեջ դրվել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 21-ից 22-ը Հայաստան երկօրյա այցին զուգահեռ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:29
20:44
20:20
19:09
18:09
13:36
13:16
12:48
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:46
10:22
10:02
09:33
09:02
23:03
22:37
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
10:12
09:56
09:45
09:33
09:23
09:16
09:09
09:53
09:45
09:33
09:25
09:13
09:02
09:58
09:45
09:37
09:22
09:15
10:04
09:56
09:43
09:33
09:17
09:02
09:56
09:45
09:33
09:17
09:02
10:06
09:53
09:45
09:33
09:24
09:12
09:02
10:08
09:58
09:47
09:33
09:25
09:17
09:02
09:59
09:45
09:37
09:26
09:14
09:08
09:56