Թուրքիայի խորհրդարանում «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը պահանջել է, որ Մեջլիսը զբաղվի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ, հաղորդում է gazeteduvar-ը: «Հրանտ Դինքը սպանվելուց հետո Թուրքիայում հավասարության, բազմակարծության նկատմամբ հասարակության կարոտի, ժողովրդավարության ու արդարության ձգտելու խորհրդանիշ է դարձել: Նրա սպանությունից անցել է 12 տարի, սակայն այդ գործը դեռ մնում է չբացահայտված»,-Մեջլիսում ասել է Փայլանը: Ներկայացնելով Դինքի սպանության մանրամասները՝ հայազգի պատգամավորը նշել է, որ պետությունը նույնպես ունի մեղքի իր բաժինը: «Հրանտ Դինքը ազգայնամոլների թիրախում հայտնվեց Աթաթուրքի դուստր և թուրք առաջին օդաչու Սաբիհա Գյոքչենի վերաբերյալ 2004 -ին հոդված հրապարակելուց հետո, որով բացահայտում էր Գյոքչենի հայկական ծագում ունենալու հանգամանքը: Այդ հոդվածի վերաբերյալ այն ժամանակ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԳՇ-ն, Դինքը Ստամբուլի նահանգապետարանից զգուշացում է ստացել»,-ասել է Փայլանը: Գարո Փայլանը հիշեցրել է, որ 2005-ին Դինքի դեմ Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով դատական գործ է հարուցվել: «2005-ի ապրիլի 16-ին Դինքի դեմ «թրքությունը վիրավորելու» հատկանիշներով դատական գործ է բացվել»,-հավելել է հայազգի պատգամավորը: Փայլանը, մասնավորապես, շեշտել է, որ Հրանտ Դինքի դեմ ազգայնամոլական տրամադրությունների գրգռման մեջ մեծ է եղել պետական պաշտոնյաների և թուրքական մամուլի դերը, որոնք աննախադեպ ծավալի ատելության խոսք էին տարածում նրա նկատմամբ: Թուրքիայի Մեջլիսը մերժել է Դինքի սպանության գործի ուսումնասիրությամբ զբաղվելու և դրա բացահայտմանը նպաստելու Փայլանի առաջարկը:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02