Համաշխարհային բանկն աշխատում է Ադրբեջանի կառավարության հետ բանկային ոլորտում վարկերի խնդիրները նվազեցնելու համար: Այս մասին հայտնել է ՀԲ Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը, փոխանցում է Trend-ը:
«Ներկայումս ՀԲ-ն ֆինանսական սեկտորին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում, դրա համար մենք համապատասխան թիմ ունենք, որն օգնում է բանկային սեկտորի զարգացմանը: Ինչպես գիտեք կառավարությունն անցել է մանաթի լողացող կուրսին, երկրում նաեւ տեղի է ունեցել դեւալվացիա, լիկվիդայնության խնդիրների պատճառով փակվել են 8 բանկեր: Այդ պատճառով ՀԲ-ն աշխատում է կառավարության հետ՝ օգնելու համար նվազեցնել խնդրահարույց վարկերի ծավալը, իսկ դա իր հերթին թույլ կտա նվազեցնել լիկվիդայնության խնդիրը»,- ասել է բանկի թոփ մենեջերը:
Թեմբոնի խոսքով՝ բանկերին աջակցություն է ցույց տրվում նաեւ Միջազգային ֆինանսական ընկերության (IFC) միջոցով, որը մտնում է ՀԲ կազմի մեջ:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016 թվականի մայիսի սկզբին ժամկետանց վարկերի ծավալը հասել է 1 381,3 մլրդ մանաթի, ինչը 10 տոկոսով ավելի է 2015 թվականի ապրիլի վերջի ցուցանիշից: 2015 թվականի հունվարի վերջի համեմատությամբ (մանաթի առաջին դեվալվացիա ցուցանիշը) ժամկետանց վարկերի ծավալն աճել է 34 տոկոսով: Ժամկետանց վարկերը կազմում են երկրի բանկերի վարկային կապիտալի 7,36 տոկոսը:
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44