Հայաստանի հարավային դարպասը համարվող Սյունիքի մարզի Մեղրի քաղաքն օրվա անցուդարձն սկսում և ավարտում է տրանսպորտային ակտիվ հոսքով: Երևան-Մեղրի M2 միջպետական մայրուղում երթևեկը գրեթե չի դադարում:
Դեպի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ օրվա ընթացքում անցնում են ոչ միայն ուղևորատար, այլև ծանրաքարշ բեռնատար բազմաթիվ մեքենաներ: Մեղրիում գտնվող սահմանապահ զորամաս, զինվորական ավան և գյուղատնտեսական նշանակության տարածքներ հասնելու համար ավելի քան մեկ կիլոմետր հատված մարդիկ քայլում են մայրուղու եզրով, որտեղ գրեթե չկա երթևեկելի և ոչ երթևեկելի մասերի սահմանազատում:
Վրաերթի ենթարկվելու հավանականությունն ավելանում է հատկապես գիշերային ժամերին՝ բացարձակ մթության մեջ հայտնվելուց հետո: Տարիների վաղեմության՝ լուսավորության խնդիրն առկա էր ամիսներ առաջ և համարվում էր լուծման ենթակա առաջնահերթություն:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը շուրջ 5 ամիս առաջ ստանձնել են խնդիր լուծումը:
Արտաքին լուսավորության ապահովման հարցն ընդգրկված է եղել նաև համայնքի զարգացման ծրագրում, սակայն կոնկրետ այդ հատվածում դա հաջողվել է կյանքի կոչել միայն գործակցող կողմերի աջակցությամբ: Մայրաքաղաքից ավելի քան 370 կմ հեռավորություն վրա գտնվող Մեղրիում, խնդրահարույց ճանապարհահատվածում վերջերս մեծ թափով աշխատանքներ են իրականացվել: Տեղադրվել է էներգաարդյունավետ 33 LED-լուսատու: Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորվել է ավելի քան մեկ կմ ճանապարհ:
«Մեղրի համայնքի զարգացման ծրագրի՝ լուսավորության բաղադրիչն այսօր համարում ենք ապահովված: Լուծվել է ոչ միայն սոցիալական, այլև՝ անվտանգության հարց:
Երևան-Մեղրի մայրուղու կոնկրետ այդ ճանապարհահատվածում, միշտ ստեղծվում է կիսավթարային իրավիճակ: Հուսով ենք, որ իրականացված աշխատանքի արդյունքում ապահովված լուսավորության շնորհիվ ամեն ինչ կփոխվի: Ծրագիրը նաև բնապահպանական խնդիր է լուծել»,-ասել է Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
«Հայաստանի մի շարք համայնքներում իրականացված ծրագիրն արդյունավետ է մի քանի տեսանկյունից: Այն ժամանակակից մոտեցում է և լուծում է սոցիալական, բնապահպանական ու նաև՝ անվտանգության հարցեր: Այս լուսատուներն ի տարբերություն գազային կամ էկոնոմ լամպերի, ավելի երկար են շահագործվում, հաճախակի չեն փոխարինվում և ֆինանսական կամ մարդկային աշխատուժի լրացուցիչ ռեսուրսներ չեն պահանջում: Արձանագրվող էներգախնայողությունն էլ կազմում է շուրջ 65-80 %», - ասել է ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն արձանագրել են հերթական ձեռքբերումը. լուծվել է ևս մեկ համայնքի հուզող հարց: Մեղրիի խնդրահարույց ճանապարհահատվածում էներգախնայող համակարգն արդեն գործարկվել է:
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:17 19.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02