«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանըշնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է:
Այո՛, այսօր մենք ունենք հաղթանակած բանակ, բայց մենք պետք է շարունակենք հետևողականորեն բարձրացնել մեր զինված ուժերի մարտունակությունը, դարձնել այն 21-րդ դարի ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանող միավոր՝ ավելի արդիական և շատ ավելի ուժեղ:
Տոնական այս օրը մենք պարտավոր ենք ևս մեկ անգամ վերհիշել մեր բոլոր այն ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, որոնք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի, ժողովրդի և այսօրվա բանակի կայացման համար: Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին:
Հայոց բանակի 27-ամյա հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր քաջարի զինվորներին՝ շարքայինից մինչև հրամանատարասպայական կազմ, բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկունքն անառիկ պահող հերոսներին:
Մեր զինվորներին մաղթում եմ բարի ծառայություն, նրանց ծնողներին, հերոսներ ծնած բոլոր մայրերին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն:
Կեցցե՛ Հայաստանի հաղթանակած բանակը: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44