Օրերս Համաշխարհային բանկը (ՀԲ) վերանայել է 2016 թվականի համար նավթի գների իր կանխատեսումը: Նրա հաշվարկով՝ նավթի միջին գինը կլինի 41 դոլար (ինչպես նախկինում էր կանխատեսվում), իսկ բարելի դիմաց՝ 43 դոլար: Նշենք, որ այդ պայմանական բարելում են «ամփոփված» Brent, Dubai եւ WTI տեսակի նավթը, յուրաքանչյուրը հավասարապես մեկ երրորդ չափով: Այսպես ասած՝ նավթի գների «զամբյուղ»:
Ընթացիկ տարվա սկզբից արդեն բավական ժամանակ է անցել, այնպես որ՝ միայն մի քանի ամիս է մնացել «կանխատեսելու»: Այլ կերպ ասած՝ սխալի հավանականությունը փոքրանում է: Նման մոտեցումը հասկանալի է. չէ՞ որ ոչ վաղ անցյալի փորձը ստիպում է այդպիսի կանխատեսումներին որոշակի զգուշավորությամբ մոտենալ:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ ՀԲ-ն «ենթադրել» էր, որ ընթացիկ տարում նավթի միջին գինը կբարձրանա բարելի դիմաց մինչեւ 63,6 դոլար: Ինչպես տեսնում ենք, հաշվարկը ոսկերչական ճշգրտությամբ էր կատարված, մինչեւ մեկ տասնորդական նիշով: Սակայն վերջին կանխատեսումը (բարելի դիմաց 43 դոլար) նախորդին համարյա 1,5 անգամ զիջում է: Նշենք, որ նման սխալն անթույլատրելի է համարվում:
Կանխատեսումն անշնորհակալ գործ է: Առավել եւս նավթի ֆյուչերսային գների, որոնք հաճախ կազմավորվում են նախկինում բացարձակ անկանխատեսելի գործոնների ազդեցությամբ: Ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում գների որոշ բարձրացումը ՀԲ-ն հիմնավորում է շուկայում նավթի ավելցուկի կրճատմամբ: Սակայն որոշ անկախ փորձագետներ հերքում են գների ուղղակի կախվածությունը համաշխարհային շուկայում իրական պահանջարկի եւ առաջարկի միջեւ հարաբերակցությունից: Ամեն դեպքում, վերջին երեք տարիներին գների կարճաժամկետ նվազումը դժվար է բացատրել միայն այս գործոնով:
Տեղեկանքի համար. Նավթի շատ տեսակի գներ որոշվում են էտալոնային տեսակների գներով՝ վերեւում նշված Brent, Dubai եւ WTI. ըստ որում՝ դրանցից յուրաքանչյուրն ունի «ազդեցության» իր տարածաշրջանը: Չնայած նավթի համաշխարհային արդյունահանման մեջ Brent-ի բաժինը կազմում է հաշված տոկոսներ, դրանով են որոշվում մյուս տեսակների մոտ 70 տոկոսի գները, այդ թվում՝ ռուսական նավթի երեք տեսակների:
Սմբատ Գրիգորյան
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44