«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ներման խնդրագրերի վերաբերյալ առաջարկությունը:
Ընդհանրապես, նկատենք, որ ներման թեման վերջերս ամենաշատն է քննարկվում հատկապես ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործի շրջանակներում, քանի որ նրա ազատ արձակման համար կողմնակիցներն ակտիվ պայքար են մղում: Եվ, ահա, Մհեր Ենոքյանի հետ կապված առաջարկություն ևս նախագահին ուղարկված է եղել: Թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, որևէ պետական գերատեսչություն չի մանրամասնում:
Նախագահի մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության համաձայն` նախագահն առանց առարկությունների ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Ամեն դեպքում, հստակ չէ` Մհեր Ենոքյանի վերաբերյալ ներելու, թե չներելու առաջարկ է արել Նիկոլ Փաշինյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Ենոքյանին ներելու առաջարկը մերժվել է:
Հավելենք, որ այդ որոշումներն ուղարկվել են արդեն Արդարադատության նախարարություն, սակայն վերջինիս լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե այդ առնչությամբ հայտարարություն կանեն միայն այսօր և այլ մանրամասներ չեն կարող հայտնել:
Միևնույն ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթին հավաստի տեղեկություններ հասան այն մասին, որ վարչապետը բոլոր պատկան գերատեսչություններին հստակ հրահանգել է այսուհետ մանրազնին ուսումնասիրել բոլոր գործերը, քննարկել բազմակողմանի և հետո ներկայացնել վարչապետին, որպեսզի հասարակության մոտ այդ առնչությամբ կասկածներ կամ այլ հարցեր չառաջանան: Նիկոլ Փաշինյանն այդ հարցը շատ հստակ է դրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
09:17 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02