Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Եգիպտոսում Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը:
«Տարիներ շարունակ մեր կողմից աշխատանք է տարվում, Հայոց ցեղասպանության իրական պատկերը ներկայացնում ենք հասարակության տարբեր շրջանակներին` թե քաղաքական, թե հասարակական, թե գիտական: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ կապված, ընդհանուր առմամբ, դրական տրամադրվածություն կա, այդ թվում` պատգամավորների շրջանում:
Դրան էլ գումարած քաղաքական նպաստավոր պայմաններ են, քանի որ Եգիպտոսի ու Թուրքիայի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում»,ասաց Արմեն Մազլումյանն` ընդգծելով, որ ներկայում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հավանականությունը մեծ է:
Ինչ վերաբերում է Եգիպտոսում թուրքական լոբբիի աշխատանքին, ապա Արմեն Մազլումյանը նշեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացմամբ պայմանավորված, լոբբիի աշխատանքը բավական պասիվացել է: Արմեն Մազլումյանը հիշեցրեց, որ Եգիպտոսում Թուրքիայի դեսպանը վտարված է:
Եգիպտոսի խորրհդարան է ներկայացվել մի բանաձև, որը 19151922 թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ իրականացված կոտորածները որակում է որպես ցեղասպանություն: Բանաձևը խորհրդարանի նիստի օրակարգ մտնելու համար արդեն հավաքել է պատգամավորների` անհրաժեշտ քանակի ստորագրություն: Եգիպտոսի խորհրդարանը բաղկացած է 596 պատգամավորից, իսկ բանաձևի ներքո ստորագրել է 337 պատգամավոր:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22