ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակներն են պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Վարդան Ղուկասյանը, Արթուր Գրիգորյանը և Հրանտ Մադաթյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ անկախ արհեստակցական մարմին ստեղծելու նպատակն այն է, որ աշխատակիցները կարողանան անդամակցել մի կազմակերպության, որը կախվածություն չի ունենա իրենց գործատուից: «Գործող օրենքով արհմիությունները ստեղծվում են տվյալ գործատուի մոտ, այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող գործատուների թվից: Քանի որ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել ու մնում է գործատուի կողմից տրվող հատկացումները, արհմիությունները կաշկանդված են, և կնքում են գործատուի ցանկացած որոշում: Ստեղծում ենք անկախ արհեստակցական կազմակերպություն, որ աշխատակիցները կարողանան անդամակցել և իրենց աշխատավայրում գործող արհմիությանը, և ցանկության դեպքում նաև իրենց գործատուից որևէ կախվածություն չունեցող արհեստակցական միությանը»,- ասաց Պետրոսյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռևս 6-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում: «Առաջին ընթերցում անցնելուց հետո վերջին նիստում պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց ու նախագիծը երկրորդ ընթերցմամբ չընդունվեց: Նախագիծը բացարձակապես չի սպառնալու գործող Արհեստակցական միությունների գործունեությանը»,- նշեց Գևորգ Պետրոսյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել նախագծին: «Գործող օրենսդրությամբ ճյուղային մակարդակով նրանք կարող են ունենալ արհմիություն, որը կախված չի լինի որևէ գործատուից: Առաջանալու են բազմաթիվ խնդիրներ, որոնք ավելի են բարդացնելու այդ արհմիությունների կյանքը»,- ասաց Ուդումյանը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
17:25 08.05.26
16:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
17:09 08.05.26
15:29 08.05.26
15:16 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44