2019 թվականի առաջին թայֆունը ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսում, այն հարվածել է Գուամ կղզուն եւ սկսել է թուլանալ, տեղեկացնում է Պրիմհիդրոմետը։ «Անցած շաբաթվա կեսին Միկրոնեզիայի դաշնային նահանգների կղզիներից ոչ հեռու ձեւավորվեց «Վուտիպ» մերձարեւադարձային ցիկլոնը։ Շուտով այն ստացավ փոթորկի կարգ։ «Վուտիպ» փոթորիկը շատ արագ սկսեց սաստկանալ, քամու արագությունն օրվա ընթացքում ավելացավ՝ 30 մ/վ-ից հասնելով 45-ի։ Արդեն փետրվարի 21-ին այն հասավ թայֆունի մակարդակի՝ դառնալով 2019-ի առաջին թայֆունը»,- ասվում է հաղորդագրությունում։ Հանգստյան օրերին «Վուտիպը» հասավ Գուամ կղզիներ՝ փոթորկի մատնելով դրանք։ Թայֆունը հազիվ հարվածեց կղզուն, որոշ շրջաններում նկատվել են հեղեղումներ, պոկվել են էլեկտրալարերը, տեղեկացնում են օդերեւութաբանները։ Փետրվարի 25-ին քամու արագությունը փոթորկի ներսում հասավ 54 մ/վ-ի՝ տեղ-տեղ հասնելով 77 մ/վ-ի։ Ըստ կանխատեսումների՝ փետրվարի 26-ին քամին կթուլանա մինչեւ 45 մ/վ, պոռթկումները չեն գերազանցի 70 մ/վ-ն։ «Չնայած որոշակի թուլացմանը՝ թայֆունը նախկինի պես ուժեղ է եւ, բարեբախտաբար, առաջիկա օրերին նրա ճանապարհին ցամաք չի լինի։ Այնպես որ, առանձնակի վտանգ այն չի ներկայացնում, համենայնդեպս՝ մինչեւ այս շաբաթվա վերջ»,- նշում են պրիմորյան օդերեւութաբանները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
17:09 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44