Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում ցանկացած տեսակի բռնություն կամ ոչ իրավաչափ կամ օրենքով չնախատեսված գործողություն, այդ թվում՝ օրենքով չնախատեսված միջամտություն մարդու իրավունքներին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:
Երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Ոստիկանության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող քայլերն ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Ոստիկանություն։
Ոստիկանությունից էլ հայտնում են, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:
Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ երեկ հասարակական գործիչ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ կեսգիշերին մոտ, մոտ 10 հոգով մոտեցել և փորձել են քաշքշել ու ճանկռել իրեն, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:
Նարեկ Մալյանը հայտնել է նաև, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները խուլիգանության համար այժմ գտնվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02