Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների ղեկավարների հետ քննարկվել են երկկողմ գործակցության ընդլայնման հարցեր: Վարչապետի խոսքով՝ բարձր և թվային տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում գտնվող առաջնահերթություններից է, և ԵՄ-ն կարևոր գործընկեր է Հայաստանի համար այս ոլորտում, ինչի մասին է վկայում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում այս բնագավառի ներառումը: Միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատարը ներկայացրել է ԵՄ-ում թվային ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը և նշել, որ ԵՄ-ն պատրաստ է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կիսվել փորձով և ձեռքբերումներով: Անդրուս Անսիպը, մասնավորապես, ներկայացրել է թվայնացման ոլորտում Էստոնիայի փորձը՝ նշելով, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման ոլորտների արդիականացումը հնարավորություն է տվել Էստոնիային ֆինանսական զգալի տնտեսումներ արձանագրել և բարձրացնել կառավարման արդյունավետությունը: Էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրման, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում ընթացիկ ծրագրերի շուրջ մտքերի փոխանակումից հետո զրուցակիցները քննարկել են համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել հանրային ծառայությունների թվայնացման և առցանց գործող ծառայությունների շրջանակի ընդլայնման, դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման, թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գործակցության խթանման հարցերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ քննարկումներ սկսել թվային մեկ ընդհանուր ծրագիր ունենալու շուրջ, որում ներառված կլինեն այս ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցության առաջնահերթությունները: Վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` մշտական կապի մեջ լինել ԵՄ գործընկերների հետ և համատեղ աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտում գործակցության ուղղությունների մշակման շուրջ:
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
14:58 04.05.26
16:02 04.05.26
16:43 04.05.26
16:18 04.05.26
16:18 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44