ARM | RUS |

Ցանեցինք անտարբերություն, հնձում ենք կոնֆլիկտներ

08.03.19 | 23:01

Վերջին շրջանում ավելացել են հաղորդագրությունները դպրոցներում արձանագրված խախտումների մասին։ Ամենատարածված խախտումներից մեկն այն է, որ դպրոցներում կան «մեռած հոգիներ»։ Այսինքն՝ փաստաթղթերով ձևակերպվում են աշխատողներ, ովքեր աշխատանքի չեն գալիս, բայց գումար են ստանում։ Ու որպես կանոն՝ այդ գումարը ստանում է տնօրենը։ Այդ մարդիկ հատկապես ձևակերպվում են՝ որպես պահակներ, հավաքարարներ, այգեպաններ, սոցիալական մանկավարժներ։

Ցավալի է, որ այսքան տարի նախարարությունը, մարզպետարանները, տեսչությունները, ֆինանսական մարմինները չեն պայքարել մեծ տարածում ունեցող այս երևույթի դեմ։ Մյուս բացահայտումն էլ այն է, որ աշակերտները դասի չեն հաճախում, բայց դասամատյանում նրանց բացակայությունները չեն արձանագրվում։ Վերջերս նման մի դեպք բացահայտվել էր Գյումրիի դպրոցներից մեկում։ Ընդ որում, տնօրենն այս գործընթացին ներքաշել էր շուրջ 15 ուսուցիչների։ Այստեղ էլ խնդիրն այն է, որ հաճախ ընտանիքները մեկնում են արտերկիր և չեն ցանկանում ընդհատել երեխայի ուսումը Հայաստանի դպրոցում։

Այս երևույթներն ինչ-որ չափով արդյունք են դպրոցների տնօրենների ցածր աշխատավարձի։ Ճանաչում եմ դպրոցի տնօրենի, ով ավելի ցածր աշխատավարձ է ստանում, քան նույն դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կամ ուսմասվարը։ 150-200 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը, բնականաբար, մտածում է եկամտի լրացուցիչ աղբյուրներ ունենալու մասին։ «Մեռած հոգիներ» պահելը, թերևս, ամենատարածված դեպքերից մեկն է։ Եվ կարելի է ենթադրել, որ մենք իմանում ենք միայն բացահայտված դեպքերի մասին, իսկ իրականում դրանք կարող են շատ ավելի շատ լինել։

Արդեն հասունացել է պահը, որ նախարարությունը քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ։ Դպրոցի օրինակելի հաստիքացուցակը պետք է վերանայել, պետք է լինեն աշխատողների և աշակերտների վերահսկողության մեխանիզմներ, որպեսզի «մեռած հոգիներ» չլինեն դպրոցներում։ Ճիշտ է, դպրոցի տնօրենն իրավունք ունի խորհրդի որոշմամբ իր աշխատավարձը բարձրացնել, բայց պետք է բարձրացնել տնօրենի նվազագույն աշխատավարձի շեմը։ 150 հազար դրամը շատ ցածր գումար է նման պատասխանատու աշխատանքի համար։

Հարց է առաջանում, թե ինչո՞ւ վերջին ամիսներին ավելացել են նման բացահայտումները։ Բանն այն է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի շատ դպրոցներում կոնֆլիկտային իրավիճակներն ավելացել են։ Ջրի երես են դուրս եկել նախկին բազմաթիվ կոնֆլիկտներ ու խնդիրներ։ Շեշտակի ավելացել է բողոքների թիվը։ Հենց այդ ամենին ընթացք տալու արդյունքում էլ լինում են այս բացահայտումները։

Իհարկե, եթե դպրոցներում եղել են խախտումներ, ապա դրանք պետք է բացահայտվեն, և պետությանը հասցված վնասը պիտի վերականգնվի։ Բայց այս գործընթացում կա մի բան, որը շատ մեծ ու հեռահար վնաս է հասցնում դպրոցին։ Մի քանի օր առաջ խոսում էի մի դպրոցի բարձր դասարանցի աշակերտի հետ։ Վերջինս ասաց, որ իրենց դպրոցում գրեթե ամեն օր կռիվ է։ Առկա է կոնֆլիկտ տնօրենի և մի քանի ուսուցիչների միջև։ Եվ իրենք ամեն օր բացահայտ տեսնում են, թե ինչպես են մանկավարժները վիճում իրար հետ, վիրավորում ու կոպտում իրար։ Աշակերտը պատմում էր, որ ուսուցիչները բողոք են գրել, ինչն էլ դուր չի եկել տնօրենին։

Այս ամենը մտահոգիչ է։ Դպրոցի արդյունավետ աշխատանքի կարևորագույն նախապայմաններից մեկը հեղինակությունն է։ Դպրոցը, ուսուցիչները, տնօրենը պետք է հեղինակություն լինեն աշակերտների և ծնողների համար։ Առանց հեղինակության՝ անհնար է բարձրակարգ դպրոց ունենալ։ Բազմաթիվ մասնագետներ ասում են, որ Ֆինլանդիայի կրթական հաջողությունների գլխավոր գործոններից մեկն այն է, որ այս երկրում ուսուցիչը հեղինակություն է։ Երեխաները կարող են սովորել միայն այն մարդկանցից, ում խորապես հարգում են։ Բայց, ցավոք, այսօր մենք շատ քիչ ուսուցիչներ ու տնօրեններ ունենք, ում հանդեպ կա հարգանք։ Ինչպե՞ս կարող են աշակերտները հարգել իրար հետ վիճող ուսուցիչներին։

Այս իրավիճակը մեկ օրում կամ մեկ ամսում չի ստեղծվել։ Սա դպրոցների հանդեպ ցուցաբերված երկարատև անտարբերության ու սխալ քաղաքականության արդյունք է։ Դպրոցները երկար տարիներ եղել են խնդիրները կոծկող հաստատություններ։ Ուսուցիչը փորձել է կոծկել դասարանում ստեղծված խնդիրները, տնօրենը՝ դպրոցի խնդիրները, մարզպետարանի կրթության վարչության պետը՝ մարզի կրթական խնդիրները։ Այդ ձևով խնդիրները մեծացել են ու լրջացել։ Հեղափոխությունից հետո այդ խնդիրների այն մասը, որոնք կապված էին միջանձնային հարաբերությունների հետ, միանգամից ջրի երես դուրս եկան։ Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ բովանդակային խնդիրները գերիշխող դառնային, ոչ թե միջանձնային խնդիրները, բայց մարդկանց համար անձնայինը շատ ավելի առաջնային է։ Ու հիմա մեր դպրոցներն օրեցօր ավելի են հեղինակազրկվում։ Նման իրավիճակում անարդյունավետ են դառնում բովանդակային փոփոխությունները։ Եթե չկա հարգանք դպրոցի, տնօրենի, ուսուցչի նկատմամբ, ո՞ւմ է հետաքրքիր դասագրքում գրվածը։

Ունենք մի իրավիճակ, որը մասնագիտական գրականության մեջ կոչվում է նեգատիվ ազատություն։ Այսինքն՝ մարդիկ ստացել են որոշակի ազատություն և այն փորձում են օգտագործել տնօրենի կամ ուսուցչի հետ ունեցած իրենց հաշիվները պարզելու համար։ Այս ամենի արդյունքում՝ որոշակի գումարներ կվերադարձվեն բյուջե, որոշ վատ տնօրեններ ու ուսուցիչներ կազատվեն աշխատանքից։ Բայց մյուս կողմից, եթե այս ամենի արդյունքում դպրոցն էլ ավելի հեղինակազրկվի, դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է դա վերականգնել։

Կա մի ձև։ Իշխանությունները պետք է լավ վերաբերվեն դպրոցին։ Պետք է մտածեն դպրոցում աշխատող մարդկանց բարեկեցիկ պայմաններով ապահովելու մասին։ Պետք է հաճախակի հանդիպեն ուսուցիչների հետ։ Չարաշահումների, կոնֆլիկտների մեծ մասն արդյունք են դպրոցի հանդեպ ցուցաբերված ոչ սրտացավ վերաբերմունքի, մարդկանց հոգեկան վատ վիճակի։ Ցանել ենք անտարբերություն և հիմա հնձում ենք չարաշահումներ ու կոնֆլիկտներ։


Լիանա Մանուկյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Լիանա Մանուկյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի...

19:05

Քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող հարցեր

Քննարկվել են մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքին առնչվող...

15:04

Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

Ավետիք Չալաբյանին անհապաղ ազատ արձակեցին դատարանից

14:52

Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի քաջառողջություն, հոգու և մտքի զորություն

Մեր աղոթքն ու բարեմաղթանքն ենք վերառաքում առ Աստված՝ հայցելով, որ Տերը Ձերդ Սրբությանը պարգևի...

14:35

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների...

14:15

Ճամբարակում վրաերթից առաջ զինվորների միջև ծեծկռտուք չի եղել, հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն հերքում է

Ճամբարակում վրաերթից առաջ զինվորների միջև ծեծկռտուք չի եղել, հակագազերով չեն վազել․ ՊՆ-ն հերքում...

14:09

Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար Մելոյան

Տիգրանաշենում մարդիկ ունեն ՀՀ իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթեր. Գոհար...

12:22

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026-ի ամենաշոգ օրը

Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026-ի ամենաշոգ օրը

12:04

Մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջություն, հովվապետական նվիրական առաքելության բեղուն տարիներ՝ ի փառս Հայաստանի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և աշխարհասփյուռ հայ ժողովրդի. Գուգարանց թեմը շնորհավորել է Վեհափառին

Մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջություն, հովվապետական նվիրական առաքելության բեղուն...

11:44

Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը. Զաքարյան

Վերջին օրերին Ուկրաինայի ճակատում փոխվել է ռուսական հարվածների բնույթը....

11:16

Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում. Աբրահամյան

Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն...

11:04

Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին

Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝...

18:36

ՌՈ ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև անհատական կանխարգելիչ միջոցառումներ

ՌՈ ծառայողները ՊՆ զորամասերում մեծ ծավալով անցկացնում են ընդհանուր կանխարգելիչ, ինչպես նաև...

18:28

2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ

2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ...

18:13

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը․ փաստաբան

Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը․...

17:55

Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը

17:14

Վրաերթից վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ հետազոտվել են

Վրաերթից վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ հետազոտվել...

15:35

Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ. Փաշինյան

Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին՝ ոչ. Փաշինյան

15:04

Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ Հանրապետության նույնպես. պետք է թույլ չտալ. Կարապետյան

Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ Հանրապետության նույնպես. պետք է թույլ չտալ....

12:45

Քաղաքացիների մի ստվար զանգված կա, որ մեզ խնդրում է ընդդիմության թեկնածուներին չընտրել. քվեարկությունից հետո կմեկնաբանենք մեր ընտրությունը. Ալեքսանյան

Քաղաքացիների մի ստվար զանգված կա, որ մեզ խնդրում է ընդդիմության թեկնածուներին չընտրել....

11:05

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02