Հայաստանում պատվաստումներից հրաժարվելու միտում է նկատվում: Վերջին հինգ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է պատվաստումների ցուցանիշի անկում մոտ 4 տոկոսով:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր խորհրդական Գայանե Սահակյանը:
«Մարդիկ հրաժարվում են պատվաստվել, չեն բերում պատվաստման իրենց երեխաներին: Այստեղ մեծ ազդեցություն են թողնում սոցիալական ցանցերը, որտեղ ապատեղեկատվությունը շատ է, մարդիկ էլ հավատում են: Շատ հաճախ տեսնում ենք, որ բժշկության հետ կապ չունեցող անձինք պատվաստումների դեմ հակաքարոզչություն են անում, խմբեր են բացում: Եվ այդ խայտաբղետ, ոչ հիմնավորված դիտարկումները լայն տարածում են ստանում ու թողնում են իրենց ազդեցությունը»,- ասաց Գայանե Սահակյանը:
Գայանե Սահակյանն ընդգծեց, որ պատվաստումների արդյունավետությունը վաղուց ապացուցված է: Եվ այն, որ որոշ հիվանդությունները, ինչպիսին են դիֆտերիան, փայտացումը, ծաղիկը և այլն, որոնք այլևս չկան, խոսում է հենց այդ մասին:
«Հիվանդությունների գծով ահա այդ հանգիստ վիճակը տեսնելով՝ շատ ծնողներ ասում են՝ ինչու պատվաստենք երեխաներին, եթե դրանք չկան: Պատվաստումների դեմ ակցիան կա աշխարհի տարբեր երկրներում, դա միայն Հայաստանին չի վերաբերում: Նույն Ֆրանսիան, Իտալիան այսօր կանգնած են այդ խնդրի առաջ, այնտեղ տարեց տարի ավելանում է պատվաստումներից հրաժարվողների թիվը: Չի բացառվում, որ աշխարհի խոշոր դեղարտադրող ընկերություններ ֆինանսավորում են այդ պատվաստումներից հրաժարվելու շարժումը»,- ասաց նա:
Մասնագետը նշեց, որ փաստացի բուն պատվաստումը շատ ավելի էժան է արժենում, քան հիվանդանալու դեպքում իրականացվող բուժումը: Որպես օրինակ, Գայանե Սահակյանը ներկայացրեց կարմրուկը, որով հիվանդանալու դեպքում, եթե կան բարդություններ, ապա մեկ ու կես ամսվա հիվանդանոցային բուժման պարագայում առնվազն 250 հազար դրամ գումար է ծախսվում: Այնինչ նույն հիվանդության դեմ պատվաստումը արժենում է 1500 դրամ: Մյուս երկրներում այդ գները շատ ավելի բարձր են:
23:49
23:34
23:03
19:03
15:22
15:04
12:26
12:09
11:49
11:35
10:34
10:16
09:59
09:47
09:13
09:01
12:29
12:12
11:34
11:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02