Ես կողմնակից եմ նրան, որ գրավատների տոկոսադրույքների համար պետությունը շեմ սահմանի, լրագրողների հետ ճեպազրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով պետական տուրքերի համար առաջարկվող չափին: Ըստ Մելքումյանի՝ պետական տուրքերի փոփոխության մասին խոսելուց առաջ կառավարությունը նախ պետք է հստակեցնի, թե ինչ նպատակով է նման որոշում կայացնում: «Էդ նպատակի մասին լսե՞լ եք, որ կառավարությունն ասի՝ այ էս նպատակի համար եմ անում, ուզո՞ւմ են բյուջե լցնեն, չեմ կարծում, թե մի քանի միլիոն դրամով էդ բյուջեն կլցնեն: Երկրորդ, գուցե այդպես կառավարությունն ապացուցում է, որ այդքան գրավատուն և փոխանակման կետ անհրաժեշտ չէ, որ ՀՀ-ում լինի, ես էլ կարող եմ ասել, օրինակ, 17 բանկ ՀՀ-ին պետք չէ, ճիշտը 4-5 բանկ ունենալն է: Կարծում եմ՝ այս բողոքը, որ եղել է, լավ կլիներ կառավարության մեր գործընկերներից կամ ԿԲ-ից հրապարակային ելույթ լիներ: Եղել է պրոբլեմը, թող դուրս գան խոսեն դրա մասին», - ասաց Մելքումյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ կառավարության շենքի դիմաց մի շարք փոքր և միջին ձեռնարկատերեր բողոքի ցույց էին իրականացնում՝ ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի։ Եթե գրավատների համար ներկայիս 100 000 դրամ պետտուրք է սահմանված, ապա նախագծով առաջարկվում է սահմանել 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
10:22 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44