ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մարտի 13-ին ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Սիրսելին, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար
Նատալյա Վուտովան:
Նախարար Զեյնալյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշել է, որ Հայաստանի կառավարությունը մի շարք կարևոր պարտավորություններ ունի ժողովրդի առջև, որոնք բխում են Սահմանադրությունից և որոնք ջանադրաբար իրականացվելու են: «Հեղափոխությունից հետո Կառավարությունը լի է վճռականությամբ պայքարելու կոռուպցիայի դեմ, բարձրացնելու դատարանների անկախությունը, պայքարելու ընտանիքում բռնության դեմ: Այդ բոլոր ուղղությունները մեզ համար առաջնահերթություններ են, և այդ ոլորտներում բարեփոխումներն իրականացնելու ենք քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությամբ»,- վստահեցրել է Արտակ Զեյնալյանը՝ այդ համատեքստում կարևորելով Դատական և իրավական բարեփոխումների 2019-2024 թվականների ռազմավարության և դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակումն ու դրա հաջող իրականացումը:
Նախարարը եվրոպացի գործընկերների հետ զրույցում անդրադարձել է նաև Կառավարության ծրագրի մեկ այլ գերակա ուղղությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդգծել, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի տեսանկյունից կարևորվում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:
Հանդիպման ավարտին անդրադարձ է կատարվել նաև մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին, դատական համակարգի բարեփոխումներին և այլ հարցերին:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
10:22 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44