ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական գործակալի կողմից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1980թ., 2014թ դեկտեմբերի 9-ին գրանցվելով ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանում՝ որպես անհատ ձեռնարկատեր, 2014թ. դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքում ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի պայմանագիր՝ հանդիսանալով նշված ընկերության ապահովագրական գործակալ: Նույն օրը կազմված գործակալի օգտանունի ստացման ակտով 38-ամյա տղամարդը նշված ընկերությունից ստացել է «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգ մուտք գործելու օգտանունները և դրանց գաղտնաբառերը՝ ստանձնելով իր կողմից ստացված օգտանուններով կնքված բոլոր պայմանագրերի համար նյութական պատասխանատվություն։
Քննությամբ պարզվել է, որ ապահովագրական գործակալը 2014թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2015թ. հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում «Լայթ ինշուրանս օն-լայն» էլեկտրոնային համակարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ ապահովագրողի անունից տարբեր ժամկետներով կնքված պարտադիր ապահովագրության 67 պայմանագրերի հիման վրա՝ ապահովադիրներից հավաքագրած ապահովագրավճարները չի փոխանցել ապահովագրողի բանկային հաշվին և յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուրը 2.559.130 ՀՀ դրամ խոշոր չափի գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
15:29
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
09:45
09:18
09:02
18:38
18:22
17:53
17:38
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:04 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44