Մարտի 14-ին՝ ժամը 19:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի աղբանոցի մոտ գտնվող փոսի մեջ դի է հայտնաբերվել. դին անանցանելի վայրից դուրս բերելու և շտապօգնության դի տեղափոխող ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները դուրս են բերել Բ. Մ.-ին (ծնված 1963 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Shamshyan.com-ը հայտնում է, որ մահացածը Բորիս Մարգարյանն էր, որ բնակվում էր Նոր Խարբերդում և այսօր առավոտից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Մասիսի բաժնի կողմից:
Ըստ աղբյուրի՝ ատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դիակի կողքին հայտնաբերվել է 100 մլ տարողությամբ թափանցիկ պլաստմասե շիշ, որի վրա փակցված թղթին եղել է «ԲԻ 58» գրառումը:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկաններն ու քննիչները մի քանի վարկածներ են առաջ քաշում, այդ թվում՝ հանկարծամահ լինելը, ինքնասպանությունը կամ անզգուշաբար փոսի մեջ ընկնելը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
12:21 08.05.26
12:14 08.05.26
11:48 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44