«Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպության գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։ Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ ԱԱԾ-ն վարույթ է սկսել մաքսայինի հետ կապված, որի շրջանակներում ԱԱԾ է հրավիրվել ՊԵԿ փոխնախագահ Շ. Ներսիսյանը եւ երկար հարցաքննվել։ Ըստ մամուլի՝ վարույթը վերաբերում է «Յունիսերվ» մաքսազերծող կազմակերպությանը, որի ստեղծման հետ առնչություն ունեն ՊԵԿ պաշտոնատար անձինք։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ՝ պարզելու, թե «Յունիսերվ»-ի գործունեության հետ կապված հնարավոր չարաշահումների վերաբերյալ քրեական գործ հարուցվել է, թե ոչ։ Եթե այո, ապա երբ է այն հարուցվել եւ ինչ հոդվածով։ Հետաքրքրվել էինք նաեւ՝գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձինք կան թե ոչ։ Կայքի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Ս. Գալստյանը տեղեկացրել է, որ «Յունիսերվ»-ի գործունեության ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտում քրեական գործ չի քննվում։ Նշենք, որ օր «Յունիսերվ»-ը՝ ի թիվս այլ ընկերությունների, ստեղծվել է նախկին «Նորֆոլկի» փոխարեն, որի միջոցով իրականացվում էր մաքսազերծումը։ Նախքան «Նորֆոլկ քոնսալթինգ» ընկերության ստեղծումը, ինչպես հայտնի է, Թուրքիայից, Չինաստանից և այլ երկրներից առևտրականների ապրանքի ներմուծումն իրականացվում էր 9 կարգո ընկերությունների միջոցով: «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի ստեղծումը ՊԵԿ նախկին ղեկավարությունը բացատրում էր նրանով, որ փորձում են դաշտում կարգ ու կանոն հաստատել: Կարգո ընկերությունները պատահական մարդկանց չէին պատկանում: Մամուլի տեղեկությունների համաձայն՝ նրանց թվում են հայտնի «Կարգո Կառլենը»՝ «Չորս ընկեր» ՍՊԸ-ի տնօրեն Կառլեն Մկրտչյանը, «Բագրատ տուրի» ղեկավար Բագրատ Նավոյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
13:02 08.05.26
15:29 08.05.26
14:08 08.05.26
14:48 08.05.26
14:23 08.05.26
10:22 08.05.26
12:21 08.05.26
09:45 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44